Ահա՛ մի քանի կերպեր, որոնց օգնությամբ կարող ենք օգտագործել համացանցը եկեղեցու շինության համար․

1.      Ձեր եկեղեցու համար իրատեսական նպատակներ դրե՛ք․

Համացանցի հետ կապված նպատակներ ունենալը կարևոր է: Դա կօգնի ավելի մեծ պատկերով տեսնել այն բաները, որոնք այդքան պարզ չեն երևում: Եկեղեցին պետք է ունենա իրատեսական ծրագրեր սոցիալական հարթակում ներկայանալու համար: Սխալ նպատակներն ամբողջ մարտավարությունը կձախողեն: Օրինակ՝

  • Որոշե՛ք, թե սոցիալական ցանցի ի՞նչ պլատֆորմերից եք ցանկանում օգտվել․
  • Ձեր առջև դրե՛ք հետևորդների առավելագույն թիվ, որին ամեն հարթակում կհասնեք յուրաքանչյուր ամսում․
  • Հատկացրե՛ք բյուջե սոցիալական հարթակի մարտավարությունների համար․
  • Յուրաքանչյուր եկեղեցի ունի իրեն հատուկ նպատակներ՝ ըստ իր տեսիլքի։

2.      Հասկացե՛ք սոցիալական ցանցի ուժը․

Եթե ձեր եկեղեցին երբեք չի ներկայացել համացանցում, ապա դուք պետք է հասկանաք դրա ուժը: Իրենց անդամներին պահելու և նոր անդամներ եկեղեցի հրավիրելու համար եկեղեցիներն ավելի շատ փնտրում են և կազմում մարտավարություններ համացանցում: Եկեղեցու անդամները եկեղեցու հետ կապի մեջ են լինում՝ իրադարձությունների, ծառայությունների կամ հավաքների մասին իրազեկվելով: Համացանցում այն  անվճար, վստահելի և տեղեկատվական աղբյուր է, որին շրջակա մարդիկ նույնպես հետևում են:

«Եվ Նա ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհը և ավետարանը քարոզե՛ք բոլոր ստեղծվածներին» /Մարկոս 16.15/:

3.      Սովորե՛ք սոցիալական ցանցի յուրաքանչյուր հարթակի առանձնահատկությունները․

Հիմնական օգտագործվող հարթակներն են՝ Facebook, YouTube, Instagram, Snapchat: Սրանցից յուրաքանչյուրն իր ալգորիթմն ունի և լրիվ տարբեր ճանապարհներով են աշխատում: Չեք կարող ստեղծել մի կոնտենտ և այն նույն ձևով տարածել հետևյալ բոլոր հարթակներում: Այդպես գործը լավ չի աշխատի, քանի որ յուրաքանչյուր հարթակ իր ուրույն ձևն ունի իր լսարանին հասնելու համար ճիշտ ժամանակին, ճիշտ կոնտենտով:

4.      Սոցիալական ցանցում աշխատելու համար հատուկ թիմ ստեղծե՛ք․

Այս թիմը օնլայն կպահի ձեր էջը սոցիալական բոլոր հարթակներում: Դա կարող է լինել մեկ մարդ կամ թիմ: Լավագույն դեպքում կարող եք սոցիալական ցանցերում մարկետինգի մասնագետ վարձել: Նրանք  մասնագետ են համացանցի բոլոր հարթակներում, կօգնեն ձեզ նաև արդյունավետ ներկայանալ: Իսկ եթե եկեղեցին չի կարող մասնագետ վարձել, ապա թող ամեն մի հարթակի համար մի մարդ նշանակի, ով լավագույնս տիրապետում է վերջինիս: Իմաստությամբ ընտրված թիմը ծրագիրը առաջ կտանի:

5.      Սոցիալական մեդիայի օրացույց կազմե՛ք

Ամեն եկեղեցի ունի իր ծառայությունների, տոների, հատուկ առիթների օրերը, որոնց մասնակցության համար եկեղեցին սոցիալական հարթակներում լավ ներկայանալուց բացի պետք է  նկարների, տեսանյութերի, event-ների միջոցով իր անդամներին հիշեցումներ անի և հրավերքներ բաժանի: Այսպիսով թե՛ եկեղեցու անդամներն ավելի ոգևորվածությամբ կներգրավվեն եկեղեցական կյանքին, թե՛ օտար մարդիկ նույնպես հետաքրքրություն կցուցաբերեն եկեղեցու հանդեպ:

«Եվ իմաստունները պետք է փայլեն երկնքի հաստատության լույսի պես և շատերին արդարության առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից» /Դանիել 12.3/:

6. Տեղադրե՛ք գրավիչ բովանդակություն․

Ձեր եկեղեցու հետ կապված պատահական բաներ տեղադրելը կարող է վատ բովանդակություն համարվել, եթե դա՝

  • Տեղին չէ
  • Գրավիչ չէ
  • Ձանձրալի տեսք ունի
  • Անհրապույր ձևաչափ
  • Պիքսելները խեղաթյուրվում են
  • Գրառումները հասկանալի չեն։

7.      Ճիշտ ժամանակն ամեն ինչ է․

Հավատացեք ինձ՝ ձեր հետևորդները չեն արձագանքի ձեր հրապարակմանը, եթե այն կատարվի առավոտյան ժամը ութին, ինչքան էլ գրավիչ լինի: Այդ ժամին մարդիկ վազում են աշխատանքի, կա՛մ մարզվում են, կա՛մ երեխաներին տանում դպրոց: Այդ ժամին շատ անելիքներ կան: Բայց յուրաքանչյուր հարթակ ժամերի հետ կապված իր առանձնահատկություններն ունի՝ ըստ իր լսարանի մեծամասնության  տարիքային շեմի:

8. Եղե՛ք արձագանքող․

Ինչքան էլ գեղեցիկ կոնտենտ ստեղծեք և ճիշտ ժամանակին այն ներկայացնեք, ապարդյուն կլինի, եթե չարձագանքեք ձեր հետևորդների մեկնաբանություններին ու նամակներին: Այդպիսով հաճելի տպավորություն կստեղծեք և ձեր հետևորդները վստահ կլինեն, որ ցանկացած դեպքում դուք հասանելի եք:

9.  Վերլուծությունը ձեր հզոր գործիքն է․

Դուք կազմել եք ձեր սոցիալական մեդիայի ռազմավարությունը և հետևում եք դրան, բայց արդյո՞ք ձեր վերլուծությունը ձեզ կասի՝ ճիշտ ուղղությամբ եք շարժվում, թե՝ ոչ: Սոցիալական մեդիայի յուրաքանչյուր հարթակ ունի վերլուծության առանձին բաժին:

Այնտեղից կարող եք վերլուծել.

  • Որքա՞ն լավ կամ վատ են աշխատում ձեր գրառումները
  • Ո՞վ է հետաքրքրվում ձեր գրառումներով
  • Ո՞ր տարիքային խմբին պետք է ավելի շատ թիրախավորել
  • Ո՞րն է գրավիչ կոնտենտ հրապարակելու լավագույն ժամանակը
  • Քանի՞ մարդ է տարածել/պատասխանել ձեր հրապարակմանը։

Ձեր եկեղեցու համար սոցիալական մեդիայի ճիշտ օգտագործումը կախված է այս բոլոր կարևոր քայլերից: Ձեր առցանց ներկայությունը ապացույցն է այն բանի, որ դուք բաց եք տեխնոլոգիական առաջընթացի համար և ցանկանում եք կապի մեջ մնալ:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ whatchristianswanttoknow.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.