Ռուսաստանի կառավարությունը 54 միլիարդ ռուբլի է հատկացնելու մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրի զարգացմանը․ գրում է azatutyun.am-ը։

«Ուղեղ, առողջություն, ինտելեկտ, նորարարություն» կոչվող դաշնային ծրագիրը մշակվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ծրագրի իրականացմանը, որի հետ նրա դուստրը՝ Կատերինա Տիխոնովան հնարավոր է կապ ունի։ Ավելի վաղ ռուսաստանյան մամուլը գրել էր` նա համակարգում է արհեստական բանականության ծրագրերը։

«Կոմերսանտ»-ւ գրում է, որ ծրագրի աշխատանքային խումբը ձևավորվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի հայեցակարգային մշակումներից հետո։ Կրթության և գիտության նախարարությունից «Կոմերսանտ»-ին ասել են, որ ծրագիրը գտնվում է նախնական փուլում։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.