ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն…

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին», - գրված է Թրամփի ուղերձում:

 

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.

 «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. դա 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է: Անպաշտպան, ոչ մի բանում մեղք չունեցող մարդկանց նկատմամբ իրականացված դաժան հաշվեհարդարը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին, արտաքսվեցին իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու քսենոֆոբիան: Համոզված ենք, որ մարդկանց՝ ազգային պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման և տեղահանման քաղաքականությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի»:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.