Գթասրտությունը արժանի պատժից ազատելու գործողությունն է, մինչդեռ շնորհը անարժան ողորմություն պարգևելու հատկությունն է։

Տերը չի ուզում մեզ պատժել դժոխքով, այլ ցանկանում է տալ շնորհը, որը Երկնքի արքայությունն է։

Գթասրտությունը և ողորմությունը սիրո պտուղներն են։ Մեր Տերը գթած և ողորմած է Իր բնույթով։

Սաղմոս 145:8-9․

«Ողորմած և գթած է Տերը. երկայնամիտ և բազումողորմ։ Բարի է Տերը ամենի համար. և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է»։

Ողորմությունը հունարեն թարգմանաբար «eleos» բառն է, որը նշանակում է «կարեկցանք», իսկ գթասրտությունը՝ «charis», որը նշանակում է «բարեհաճություն»։ Ողորմությունն ու գթասրտությունը մեդալի երկու կողմերն են։ Գթասրտությունը սեր է դեպի թույլ անձը, և ողորմությունը սեր է դեպի անարժան մեկը։

Ողորմությունը դեպի ներման է տանում, իսկ գթասրտությունը՝ հաշտեցման։

Կան Աստծո ողորմության և գթասրտության օրինակներ, որոնք երևում են Աստվածաշնչում։

Աբրահամը վախեցավ և ստեց, Սառան անհամբեր գտնվեց, Հակոբը խաբեբա եղավ, Մովսեսը երկմտեց, Ռախաբը վատ համբավ ունեցող կին էր, իսրայելացիները բազմաթիվ անգամներ տրտնջացին Աստծո դեմ, բայց Աստված, միևնույն է, օգտագործեց նրանց Իր ծրագիրը կատարելու համար։

Աստված հավատարիմ է և երբեք Իր խոստումները չի դրժում։

Ելից 34։6

Բ Օրինաց 4։31

Բ Օրինաց 7։9

Ողբ Երեմիա 3։22-23

Թվոց 6։24-26

Սողոսը հալածող էր, բայց Տերը նրան դարձրեց Պողոս՝ Աստծո առաքյալը։ Պետրոսը տաքարյուն էր և ուրացավ Հիսուսին, բայց Աստված օգտագործեց նրան, և նրա քարոզով 3000 մարդ փրկվեց։ Թովմասը երկմիտ էր, բայց Աստծով նա հաստատ միսիոներ դարձավ տարբեր երկրներում։ Մարիամ Մագդաղենացին դիվահար էր, բայց Աստված նրան մեծ հնարավորություն տվեց լինել առաջին մարդը, ով տեսավ Հիսուս Քրիստոսին հարություն առած։ Խաչի վրայի ավազակը ներվեց և ստացավ խոստումը լինել Երկնքի արքայության մեջ Հիսուսի հետ։

Տիտոս 2։11, 3։7

Եփեսացիս 2։4֊9

Սաղմոս 103։1֊5,8

Եթե Աստված անցյալում այս մարդկանց ցույց է տվել Իր սերը, Նա նույն կերպ կլինի մեր հետ մեր օրերում։

· Տիրոջ ողորմության և գթասրտության գիտակցումը

Հակոբոս 4։6

Միքիա 6։8

Հռովմեացիս 3։23, 5։20

· Ողորմության և գթասրտության ընդունումը

Սովորաբար մարդիկ ուրախ են լինում, երբ ինչ որ լավ բան անվճար են ստանում։

Հռովմեացիս 6։23․

«Որովհետև մեղքի վարձքը մահն է.  բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»։

Եփեսացիս 1:7․

«Որով ունինք փրկությունը Նրա արյունովը՝ մեղքերի թողությունը  իր շնորհքի մեծության չափովը»։

Աստված գիտի, որ մարդը, բացի անվճարից, սիրում է, այլ նաև նորը։ Մենք պետք է շնորհակալ լինենք Տիրոջը, որ ի շնորհիվ Նրա մահվան և հարության, մենք ունենք Սուրբ կյանք։

Ա Պետևոս 1։3

Բ Տիմոթեոս 1։8֊9

Բ Կորնթացիս 5։15

Սաղմոս 84։11

Եբրաեցիս 4։16

· Իմանանք, թե ով ենք մենք Քրիստոսում և բաժնեկցենք Նրա սերը մյուսների հետ

Մենք անեծքի տակ էինք մեր մեղքերի պատճառով, բայց Քրիստոսով մենք հիմա Աստծո զավակներն ենք։

Հովհանու 1։12

Տիրոջ փափագն է, որ մենք էլ Նրա պես ողորմած և գթասիրտ լինենք։

Ովսե 6։6

Մատթեոս 9։13

Ղուկաս 6։36

Բ Կորնթացիս 9։8, 12։9

Կողոսացիս 3։12

Հակոբոս 2։13

Բ Հովհաննես 1։3

Աղբյուր՝ christianity.com

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.