Այն, որ Աստվածաշունչը չի նշում ո՛չ ամսաթիվ, ո՛չ Սուրբ Ծնունդ տոնելու կարևորության մասին, ամենևին չի նվազեցնում Սուրբ Ծնունդի նշանավորությունը։

Ըստ ավետարանիչների չորս տեսանկյունների՝

1.      Մարկոսը Սուրբ Ծնունդի մասին չի հիշատակում ընդհանրապես։ Դա նշանակում է, որ Ավետարանի մասին կարելի է պատմել առանց Սուրբ Ծնունդի հիշատակման, բայց միևնույն է՝ այն կմնա Ավետարան։

2.      Մատթեոսը չէր կարող չհիշատակել, քանզի գրում էր հրեաներին։ Նա Քրիստոսին նկարագրում է որպես Դավթի սերունդից թագավորի։ Նա ցույց է տալիս Սուրբ Ծնունդը որպես երաշխիք, որ Աստված մեզ հետ է, Ով հավատարիմ է Իր խոստումներին։

3.      Ղուկասը Սուրբ Ծնունդը նկարագրում է որպես հույսի  շող նրանց համար, ովքեր ճնշված են հոգսերից, անտեսված ու ոտնահարված։ Հրեշտակն անցնում է մեծերի ու ուժեղների կողքից ու հայտնվում է հովիվներին։

4.      Հովհաննեսը ցույց է տալիս Սուրբ Ծնունդի կապը հավիտենության հետ։ Քրիստոսը կար ծնվելուց առաջ․ «Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Բանն Աստուած էր։ 2 Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։ 3  Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ» /Հովհաննես 1․1-3/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.