Ձեռքերը․․․
Մարդուն գեղեցիկ ձեռքեր են տրված՝
Ցանելու համար,
Հնձելու համար,
Կալսելու համար,
Ուրիշի վերքեր կապելու համար,
Մայիսյան վարդեր փնջելու համար,
Մանուկ ու մերիկ գրկելու համար,
Աղբյուր ու ճամփա բացելու համար...
Հարկ եղած դեպքում՝ անարգ թշնամուն խոցելու համար։
Մարդուն գեղեցիկ ձեռքեր են տրված`
Սվինամարտում հաղթելու համար,
Իր ծանր բեռը ուսելու համար,
Ուրիշի ձեռքը բարեկամաբար սեղմելու համար,
Քնքուշ շոյանքով ուրիշի ցավը մեղմելու համար։
Արշավիր Դարբնի
Հ․Գ․ Աստծո ձեռքն էլ չի դադարում գործելուց․«Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց» /Եսայիա 59․1/։
Թո՛ղ որ քո ձեռքն էլ չդադարի միշտ գործելուց, ինչպես քաջալերում է Աստվածաշունչը․«Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու» (Առակաց 3․27)։