Էյնշտեյն ասում էր, որ եթե ձկանը գնահատենք ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա իր ամբողջ կյանքում իրեն հիմար կզգա։

Ինչի՞ վրա են մարդիկ կազմում ինքնագնահատականը։ Արտաքինի՞, կարողությունների՞, շրջապատի կարծիքի՞։ Կա միայն մեկ հաստատուն հիմք՝ Հոր ասված խոսքը Քրիստոսին՝  որպես ողջ մարդկության ներկայացուցիչ։ «Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի» /Մարկոս 1․11/։

Սա կարճ, բայց խորիմաստ արտահայտություն է, որը, պատասխանելով երկու հիմքային հարցի, տալիս է հաստատուն հիմք մարդու կյանքին։

«Ո՞վ եմ ես»։ Էվոլյուցիայի կողմնակի արտադրա՞նք։ Այդ դեպքում քեզ կարելի ոտքերով տրորել կեղտի պես, քանի որ ողջ է մնում ամենաուժեղը։ Միայն Աստվածաշունչն է տալիս պատասխան, որը կարող է տանել մարդկային կենցաղի ողջ ծանրությունը։

Դու Աստծո սիրելի զավակն ես։ «Ինչո՞ւ ես»։ Հավանել բառը հունարեն բայ է, որ բառացի հնչում է «քո մեջ Ես գոհ էի»։ Ումի՞ց։ Մարդկանցից, ովքեր քո շրջապատում են։ Դու այստեղ ես ոչ միայն քո համար։ Դու մարդկանց համար օրհնությունն ես Աստծուց։ Հենց այս բառերն օգնեցին Հիսուսին  անցնել անապատի փորձությունները։

Իսկ ի՞նչ հիմքի վրա եք դուք կառուցում։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.