Հովհաննես առաքյալի աղաղակն Աստվածաշնչի վերջին գրքում հետևյալն էր. «Այս բաներին վկայողը ասում է. Այո. ես շուտով գալիս եմ։ Ամէն։ Եկ, Տէր Յիսուս» (Հայտնություն 22.20):

Գուցե տարօրինակ թվա, որ Հովհաննեսը սրա համար աղոթում էր՝ իմանալով, որ Հիսուսն Ինքն Իր հետևորդներին ասաց. «Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթեոս 24.14)։ Կարո՞ղ ենք մենք որևէ ազդեցություն ունենալ Հիսուսի վերադարձի ժամանակների վրա։

Վերջին անգամ ե՞րբ եք աղոթել. «Տե՛ր Հիսուս, շուտով արի՛»: Անձամբ ես չեմ կարող հիշել, թե երբ եմ արել այս աղոթքը: Ես երբեք չեմ մտածել, որ աղոթքովս կարող եմ արագացնել Քրիստոսի գալուստը:

Սակայն Պետրոսը մեզ ապացույց է տալիս այս անհավատալի ճշմարտության մասին. «Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ տարերքը կրակ ընկած կ’հալուին» (Բ Պետրոս 3.12): Հունարենում «շտապել ... այդ օրվա գալստյանը ապասել» արտահայտությունը նշանակում է «արագացնել, հորդորել»: Պետրոսն ասում է, որ մեր սպասողական աղոթքները շտապեցնում են, արագացնում և հորդորում Հորը՝ Իր Որդու երկրորդը գալուստը իրականացնելու համար:

Տիրոջ ողորմած համբերությունն է, որ թելադրում է Նրա վերադարձի ժամանակը: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք չպետք է աղոթենք նրա գալստյան համար: Միանշանակ «ո՛չ». Քրիստոսն Ինքն է հենց ասում. «Որովհետեւ այն օրերը նեղութիւններ կ’լինեն. Որ այնպիսիները աշխարհի սկզբիցը, որ Աստուած ստեղծել է, մինչեւ հիմա չեն եղած, եւ երբէք չեն լինիլ։ Եւ եթէ Տէրն այն օրերը չէր կարճացրել, ոչ մի մարմին չէր ապրիլ, բայց ընտրուածների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց»(Մարկոս 13.19-20):

Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, երբ Քրիստոսի հարսը՝ ամբողջական իրական եկեղեցին, արթնանա և Հոգով աղոթի. «Հիսո՛ւս, արի՛»:

Սակայն այսօր Հոգու նմանատիպ աղաղակ հնչում է նրանց կողմից, ովքեր ապրում և քայլում են Հոգով՝ իրենց մարմինները դարձնելով Սուրբ Հոգու տաճար, որոնք լցված են Տիրոջ հետ լինելու անհագ ցանկությամբ: Հոգին նրանց միջոցով աղաղակում է. «Շուտով ե՛կ, Տե՛ր»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.