Եսայիա 49-ում կարդում ենք, որ Տերը տեղյակ է ձեր պայքարների մասին: Նա պայքարել է դրանց դեմ, մինչ դուք կանցնեիք դրանց միջով: Մեղք մի՛ համարեք այն մտքերի դեմ պայքարելը, որոնք պնդում են, թե ձեր ջանքը ապարդյուն է եղել կամ խորտակվել է՝ փշրված սպասումների ձախողման զգացողությամբ: Հիսուսն, Ինքը կատարյալ լինելով, ևս ուներ այդ ապրումները:

Այնուամենայնիվ, պետք չէ թույլ տալ, որ այդ դժոխային կեղծիքները խոցոտեն ձեր հոգին: Հիսուսը մեզ ցույց տվեց այդպիսի հուսահատության ելքը հետևյալ խոսքերով. «Բայց ես ասում էի թէ Զուր եմ վաստակում, դարտակ եւ ունայն տեղը վերջացրի իմ զօրութիւնը. Սակայն իմ իրաւունքը Տիրոջ մօտ է, եւ իմ վարձքը՝ իմ Աստուծոյ մօտ» (Եսայիա 49.4): Եբրայերենում այս խոսքն հնչում է՝ որպես  «դատավճիռ», որով Քրիստոսն, ըստ էության, նկատի ուներ հետևյալը՝ «Վերջնական դատավճիռը Իմ Հոր հետ է: Նա է միայն գնահատելու այն ամենն, ինչ ես եմ արել և որքանով եմ արդյունավետ գործել»:

Աստված այս հատվածի միջոցով հորդորում է մեզ. «Դադարե՛ք գնահատական տալ այն ամենին, ինչ արել եք Ինձ համար: Դուք չէ, որ պետք է գնահատեք ձեր կատարածի արդյունավետությունը: Եվ դուք իրավունք չունեք ձեզ անհաջողակ համարել: Դուք պարզապես գաղափար չունեք, թե ինչպիսի ազդեցություն եք ունեցել ձեր կատարածով: Դուք պատկերացնել անգամ չեք կարող այն բոլոր օրհնությունները, որոնք գալու են ձեր կյանք»: Իրոք, մենք չենք կարող պատկերացնել այդ ամենը, քանի դեռ չենք կանգնել Նրա առջև՝ հավերժության մեջ:

Մինչ սատանան ստում է ձեզ, ասելով, որ ձեր կատարած ամեն բան ապարդյուն է, որ երբեք չեք ստանա ձեր սպասելիքների համալրումը, Աստված շարունակում է Իր փառքով ավելի մեծ օրհնություններ պատրաստել: Նա ավելի լավ բաներ ունի պատրաստած ձեզ համար, քան ձեր ցանկացածն է կամ խնդրածը:

Մենք չպետք է լսենք թշնամու ստերը: Փոխարենը, մենք պետք է խաղաղվենք Սուրբ Հոգով՝ հավատալով, որ Նա շարունակում է մեզ Քրիստոսին նմանեցնելու գործընթացը: Եվ մենք պետք է վեր հառնենք մեր հուսահատությունից ու հենվենք այս խոսքի վրա. «Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը» (Ա Կորնթացիներ 15.58):

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.