«…Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. Եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ Միւսանգամ եւս կ’շարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ։ 27 Բայց այն Միւսանգամը ցոյց է տալիս  որ շարժուող բաներն իբրեւ եղածներ պիտի փոխուին, որ հաստատ մնան չ’շարժուողները…» (Եբրայեցիս 12. 25-29):

«Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը.Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կշարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը.  Եւ կշարժեմ բոլոր ազգերը...» (Անգե 2.6-7):

Ըստ վերոնշյալ խոսքերի՝ Աստված կշարժի`

1. Երկինքը.

2. Երկիրը.

3. Ծովը.

4. Ցամաքը.

5. Ազգերը։

Սակայն կան հինգ բաներ, որոնք երբեք չեն շարժվի՝

1.    Աստծո գահը հավիտյանս հավիտենից անշարժ է.

«Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է» (Սաղմոս 45.6):

2. Աստծո Խոսքն անշարժ է.

«Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ» (Մարկոս 13.3):

3. Աստծո եկեղեցին անշարժ է.

«Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան» (Մատթեոս 16.18):

4. Աստծո կամքն անողն անշարժ է.

«Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Հովհաննես 2.17):

5. Աստծո արքայությունն անշարժ է.

«Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ» (Եբրայեցիս 12.28):

Աղբյուրը՝ youtube.com

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.