Աջակցե՛ք այս Սուրբ Ծնունդին նրանց, ովքեր կարիքի մեջ են
Երբ գլոբալ համաճարակը սկսվեց, նրանք, ովքեր արդեն բախվել էին ծայրահեղ դժվարությունների, հայտնվեցին նոր տեսակի կարիքի մեջ: Այնուամենայնիվ, մենք զուսպ կլինեինք, եթե չասեինք, որ յուրաքանչյուր ծրագիր՝ ուշագրավ դիմացկունությամբ և պատրաստակամությամբ, հոժար սրտով և հոգնած ֆիզիկական մարմինն անտեսելով, արձագանքել է այս տարվա չնախատեսված խնդիրներին՝ բավարարելու համար ոգեշնչող և անողոք կարիքների այդ մեծ հոսքը: Անցանք մի ճանապարհ, որով մեր սեփական հանձնառությունը կատարելագործվեց և ամրապնդվեց:
Եվ այսպես, պատահում է, որ մենք ինքներս էլ կարող ենք մոռանալ սուրբծննդյան տոնին՝ իրական հույսի այս սեզոնին, խորը երախտագիտության զգացողությամբ նորոգվելու մասին: Քանզի մարդկության պայքարների ընթացքում ձևավորվում է սիրո ամրությունն ու դիմացկունությունը: Եվ որքան երախտապարտ ենք մենք, որ մուտք ունենք դեպի Նոր տարի Հիսուսով՝ Հայր Աստծո կողմից բոլորին մատուցված փրկագնիչ նվերի մեծության շնորհիվ: Երբ ձգտում ենք մխիթարել հուսահատվածերին, սգավորներին և աջակցություն ցուցաբերել միայնակներին ու կարիքավորներին, մենք պետք է նախ՝ երախտապարտ լինենք Աստծուն այն բացարձակ Հրաշքի համար, որ Նա այնքան մարդուն կարևորեց, որ հենց Նա մարդացավ՝ այս ճանապարհը մեզ հետ քայլելու և ի վերջո մեզ տանելու Իր մոտ՝ մեր իրական տուն։
Շատերի համար վշտով լի այս մեկ տարվա ընթացքում մենք ուզում ենք ասել, որ մեր սրտերը ցավում են ձեր անձնական վշտի և կորստի համար: Թո՛ղ այս տարի զգաք Փրկչի ներկայությունը, Ով միաբանվում է ձեր հետ կոտրվածության ժամանակներում և ձեր վշտի մեջ ձեզ հետ միասին արցունքներ է թափում: Եվ շարունակենք հիշել, որ գուցե դժվարին ժամանակներ են եղել, այնուամենայնիվ Նա է աշխարհի լույսը, և Նա շարունակում է գործել: Նա գործում է ամեն բան նորը դարձնելու համար, և այդպիսի ուղերձը հեռացնում է խավարը և շատերի համար դառնում հույս ապագան որոնելու մեջ:
Այս Սուրբ Ծնունդին, երբ հույս, հնարավորություն և մխիթարություն եք պարգևում ուրիշներին, թո՛ղ ձեր սեփական հոգին հիշեցնի նրանց այն հույսն ու խաղաղությունը, որոնք արտացոլվել են Էմանուելի՝ «Աստված մեզ հետ է» պարգևի մեջ։
Հույս, հնարավորություն և մխիթարություն պարգևե՛նք ուրիշներին:
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը