Խոսքի պակասությունը
Տարիներ առաջ իմ հնգամյա որդին ստիպված էր շատ պարզ վիրահատության ենթարկվել: Նա չէր կարողանում պատշաճ շնչել, ուստի, բժիշկները ստիպված եղան հեռացնել որոշ հյուսվածքներ, որոնք շրջափակում էին նրա քթանցքը: Նրա վիրահատությունից ժամեր ու օրեր անց իմ երբեմնի շաղակրատ որդին բոլորովին հանգիստ տղա էր դարձել: Նա սկսել էր սահմանափակել իր բառերը, որպեսզի հետվիրահատական ցավ չցգար: Ցավալի էր ինձ տեսնել, թե ինչպես էր տղաս դժվարանում արտահայտվել այդ վիճակում:
Երբ ես օգնում էի որդուս խոսել, չէի կարող չմտածել այն մասին, թե Զաքարիան ինչ անսպասելիորեն կորցրեց իր խոսելու ունակությունը, երբ հարց տվեց այն հրեշտակին, որը նրան այնպիսի բարի լուր էր հայտնել, ինչպիսին էր ծեր տարիքում սպասված երեխայի ծնունդը (Ղուկաս 1.18 -20)։ Զաքարիայի դեպքում խոսելու ժամանակավոր կորստի պատճառը կասկածամտությունն էր ծնվելիք երեխայի մասին, ով պետք է ճանապարհ պատրաստեր Մեսիայի համար: Չնայած նա գիտեր, թե ինչու էր կորցրել խոսելու ունակությունը, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ նա անհամբերությամբ սպասում էր մինչև որդուն կգրկեր և վերջապես կկարողանար պատշաճ կերպով նկարագրել իր հույզերը:
Աշխարհի տարբեր վայրերում կան հոգևոր այնպիսի կենտրոններ, որտեղ առաջարկում են «լուռ շաբաթներ» նրանց, ովքեր գերհոգնած են «ավելորդ» շփումից: Այդ շաբաթների ընթացքում անհատներին արգելվում է բանավոր հաղորդակցություն՝ ներաշխարհն կանոնակարգելու համար:
Երբ կորցնում ենք խոսելու ունակությունը, մենք տարօրինակորեն դառնում ենք աղքատ, գրեթե՝ թերի: Այս աղքատությունը մեզ տանում է ինքնադրսևորվելու հարմարավետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու կորստի, ինչն իր հերթին ավելի խոր արմատներ կարող է գցել:
Աստվածաշնչի պնդմամբ եղել է ժամանակ, երբ Աստված դադարել է խոսել: Մաղաքիա մարգարեից մինչև Մատթեոսի Ավետարանի միջև ընկած ժամանակահատված մենք չենք կարդում որևէ պատմություն, որտեղ Աստված բառերով հաղորդակցվելիս լինի Իր ժողովրդի հետ։ Մարդկությունը զգաց խոսքերի պակասությունը, հաղորդակցման բացակայությունը և Արարչի միջամտության պակասը: Սա տևական դադար էր, մինչ Աստված կկոտրեր լռությունը՝ բացահայտելով Աստծո էությունը և պարզելով, թե ով է Աստված՝ որպես գերագույն Խոսք՝ Հիսուս Քրիստոս:
Այս Խոսքը լսելով՝ քրիստոնյաները հաճախ նշում են, որ ապրել են Խոսքի աղքատության մեջ մինչ Հիսուսին ընդունելը: Երբ լսենք և ճանաչենք այս Խոսքը, այդ ժամանակ մենք կբացահայտենք, որ միայն կենդանի Խոսքը կարող է հագեցնել մեր հոգու և մտքի ծարավը:
Նրանք, ովքեր ընդունել են Խոսքը, հավերժ երախտապարտ են Սուրբ Հոգուն, Ով մեզ բացահայտում է Քրիստոսին՝ Խոսքը: Ես նաև մտածում եմ Հիսուսի խոնարհության մասին, Ով, սահմանափակելով Ինքն Իրեն, դարձավ «աղքատ», միայն թե մենք չմնանք Խոսքի բացակայության մեջ: Խաչելությունը անտանելի տանջանքի ենթարկեց Նրան, և դա կարծես նման լիներ որդուս կարգավիճակին վիրահատությունից հետո, բայց մի մեծ տարբերությամբ՝ Հիսուսի ապրումները և ցավերը չխանգարեցին նրան խոսել և հայտարարել փրկության ամբողջությունն՝ ասելով «Կատարվեցավ»:
Խոսքի պակասությունը գուցե և հեռավոր հիշողություն է մարդկության համար, քանի որ Աստված արդեն խոսել է Իր գերագույն Խոսքով: Սակայն երբ անհատը ամբողջովին ընդունի, ներկառուցվի և ապրի Խոսքը, Արարիչն ու արարածը կվայելեն փոխադարձ, շարունակական զրույցի հաճույքը:
Հեղինակ՝ Սենեմ Էկեներ
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը