Արևմուտքը նշում է «Շնորհակալության տոն»-ը. Ռավի Զախարիասի ուղերձն այդ առիթով
«Շնորհակալության տոն» - ին եկե՛ք մեր հայացքն ուղղենք Հիսուսին, քանզի միայն Նա կարող է լեցնել մեր սիրտն ուրախությամբ՝ շնորհակալություն հայտնելու մեր ամենօրյա կյանքում:
Ես տեսնում եմ այն ցավալի գաղափարախոսությունը, որում մենք ապրում ենք՝ քաղաքականության ու հասարակական բանավեճի աշխարհը, որն այժմ բոլոր ժամանակների ամենացածր մակարդակում է: Մարդկային կյանքերը թունավորելը դարձել է սովորական, իսկ քաղաքավարությունը՝ բացառություն: Բարի մարդիկ հեռանում են՝ «հանրային ծառայություն» կոչվող աշխատանքից: Մենք նմանվել ենք այն ազգերին, որոնց ժամանակին խեթ հայացքով էինք նայում: Բայց հետո ես հայացքս ուղղում եմ դեպի ներս և տեսնում, թե ինչ է արել Աստված իմ սրտում և Իր խաղաղությունն անգամ հաստատել այս դժվարին ժամանակներում: Մի բան էր ինձանից պահանջվում՝ լրատվությունն անջատելը: Ես դա արել եմ, քանի որ իրականում դրանք ոչ թե լուրեր են հաղորդում, այլ տեսակետներ՝ արհամարհանքով պախարակելով այն անձին, որի հետ հաղորդավարը համամիտ չէ: Այսպիսով, ես իմ օրն այլևս չեմ «աղտոտում» դառը տարաձայնություններով:
Այդ դեպքում ի՞նչ պետք է անենք մենք: Մենք պետք է կենտրոնանանք մեզ տրված բոլոր պայծառ, օրհնյալ հնարավորությունների վրա: Աստված օրհնել է ինձ ընտանիքի անդամներով, որոնց ես շատ եմ սիրում, և նրանք բոլորը ինձ հետ են ծառայության մեջ: Հաշվի առնելով իմ ճանապարհորդական կյանքը, մեծ ուրախություն է ունենալ նրանց կողքիս՝ իմ կոչման մեջ: Բացի այդ ես շատ ընկերներ ունեմ ամբողջ աշխարհից: Որքան հաճելի է լսել տարբեր ազգերի և լեզուների ծագման մարդկանց բազմությանը, ովքեր ինձ «Ռավի» են կոչում՝ ցույց տալով իրենց հարգանքն ու սերը իմ նկատմամբ:
Իմ գործընկերների և ծառայողների օրհնությունները: Մենք շատ մտերիմ աշխատակազմ ունենք: Բազում դժվարություններ ենք մենք կիսել միասին՝ կերտելով գեղեցիկ ընկերություն:
Եվս մի բան, որի համար ես շնորհակալ եմ, այն ընտրություններն են, որոնք Աստված ինձ տալիս է ամեն օր: Ինչպիսի՜ հնարավորություն՝ Աստծուն փառավորելու համար: Օֆ. Վ. Բորեհամն՝ անգլիացի էսսեիստը, ունի գրված մի էսսե՝ «Այդ օրհնյալ խոսք «որը»» վերնագրով: Նա խոսում է մի մարդու մասին, ով դարձել էր հարբեցող, և այդ թշվառ ապրելակերպում նա այնքան վատնեց, մինչև որ Երկնքի Հայրը գտավ նրան և ամբողջովին փոխեց իր կյանքը: Մի երեկո նա և իր կինը պետք է իրենց ընկերների հետ միասին ճաշեին: Նրա կինը առաջարկեց ամուսնուն կոստյում հագնել՝ մասնակցելիք առիթի պահանջով: Նա հարցրեց. «Ո՞ր կոստյումը հագնել»: Շուտով սթափեցնող լռություն տիրեց. նա հասկացավ, թե որքան է Աստված վերադարձրել իրեն: Իր լուծարված կյանքի օրերին նա վատնել էր ամեն ինչ իր կախվածությունների համար: Այժմ, երբ նրա կյանքը վերակառուցվեց Աստծո շնորհով, նա նույնիսկ ընտրություն ուներ, թե որ կոստյումը կրել: Ախ այդ «Ո՞ր» օրհնյալ բառը: Դա արտացոլեց Աստծո կատարածը: Նա փոխեց նրանց կյանքը՝ հոյակապ հնարավորությունների մի մեծ զանգված տալով: Այսպիսով, երբ մենք նշում ենք «Շնորհակալության տոն»-ը, եկե՛ք մեր հայացքը կտրենք բոլոր մռայլ իրերից: Միակ բանը, որում միշտ պետք է վստահ լինել, մարդկային սրտի անշնորհակալությունն է: Հենց դա է, որ Ավետարանի գեղեցկությունն այդքան հիասքանչ ու պատկերավոր է դարձնում: Նա վերափոխում է սիրտը՝ տեսնելու կյանքում եղած լավ բաները: Դա մեզ անցումային երջանկությունից բարձրացնում է դեպի իրական ուրախության հավիտենական կեցվածքին:
Ճանապարհորդությունների ժամանակ ես հանդիպումներ եմ ունենում Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և Հավայան կղզիներում: Այո՛, դրանք բոլորը հաճելի պահեր են ու մղոններ հեռու իմ տանից: Բայց «Շնորհակալության տոն»-ի կապակցությամբ տուն վերադառնալու բերկրանքը զարմանալիորեն ավելի մեծ է, հատկապես, երբ թոռնիկներդ չեն կողմնորոշվում ասմունքել, թե՞ երգել՝ ի նշան շնորհակալության տոնի: Հոգու այդ քաղցր ուրախությանը հաջորդելու են քիմքի հաճույքները՝ ընտրությունների մեկ այլ շարքը: Մեկ տարի առաջ Սուրբծննդյան տոնի առթիվ ամենամեծը, ով այդ ժամանակ վեց տարեկան էր, առաջնորդում էր նվերների հանձնումը, իսկ հետո՝ հարցեր տալիս: Շնորհակալ լինելն ու ներողություն խնդրելը փոքրիկների արյան մեջ է, և նրանք գիտեն, որ Աստված պատասխաններ ունի: Ո՞վ գիտի, թե հաջորդ տարի մեզ ինչ ուրախություններ են սպասվում: Փա՜ռքն Աստծուն: Փրկությունն ու ընտանիքը՝ երկուսն էլ Աստծո մեծ պարգևներն են: Երկուսս էլ կարող ենք ունենալ այս երկուսից գոնե մեկը: Դա գտնելու համար մեզ հարկավոր չէ չորս միլիոն մղոն ճանապարհ անցնել:
«Շնորհակալության տոն»-ին եկե՛ք նայենք Հիսուսին: Միայն նա կարող է մեր սիրտը լցնել իրական ուրախությամբ, որը գոհաբանությամբ է լեցնում մեր սրտի ամենօրյա կեցվածքը:
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը