Երբ Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի՝ այս մեկն ընդունեց:

Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալսարան: Նրանցից շատերը մեծ հեռավորություն էին կտրել:

Մարդկանց թիվն անհաշվելի էր… ասեղ գցելու տեղ չկար, շատ շատերը պարզապես կանգնել էին աստիճաններին ու միջանցքներում: Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը մեծ անհամբերությամբ ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն:

Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պետք է ամփոփեր իր կյանքի ողջ ընթացքը, պետք է փոխանցեր իր մեծագույն փորձառությունը:

Դահլիճը թնդում էր կարծես թե չավարտվող ծափահարություններից: Չերչիլը, վեր կենալով, հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված էր: Երկարատև ծափողջույններից հետո սկսեց իր ճառը.

– ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԵՔ…

Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից. չէ՞ որ շատերը ահռելի տարածություն էին անցել` ակնկալելով մի երկար ճառ լսել: Բայց դահլիճի զգալի հատվածը խորապես հուզված էր…

Նա հասկացավ, որ դա հենց այն մեծ խորհուրդն է, այն մեծ դասը, որ Չերչիլը սովորել էր իրեն տրված կյանքից: Եվ այդ օրն մեծ լսարանի առջև, որպես մի վերջին ծառայություն, նա կտակեց ողջ Անգլիային ու ապագա սերունդներին«չհանձնվել» պատգամը:

Հոդվածը՝ «Սերմնացան» ամսագրից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.