Իմ մայրը՝ Յանգ Կիմը, ծնվելէ Կորեայում 1948 թվականին, երբ ազգը քաղաքացիական պատերազմի շեմին էր: Նա հինգ տարեկան էր, երբ երկիրը բաժանվեց երկու մասի՝ Հյուսիսային եւ Հարավային: Նրա բարեկեցիկ ընտանիքը կորցրեց ամեն բան: Նրա երկու ծնողներն էլ մահացան, երբ նա դեռ պատանի էր: Մի քանի տարի անց նա կորցրեց իր երկու ավագ եղբայրներին: Մայրս ունեցավ դժբախտ ամուսնություն: Նա բաժանվեց հորիցս երեսուն տարեկանում եւ որպես փախստական մեկնեց Միացյալ Նահանգներ՝ հետը վերցնելով հագուստով լի ճամպրուկ, ձեռքի ծախսի մի քանի դոլար եւ ինձ, որ այդ ժամանակ փոքրիկ երեխա էի: Նրա կյանքը լի էր պայքարով, սուգով ու կորուստներով: Բայց չնայած դժվարություններին, նա մնում է ամենաշատ հույսով լցված մարդը, որին ճանաչել եմ:

Եթե առիթ ունենայիք նրան հարցնելու, ապա նա առանց կասկածի ու երկմտանքի կպատասխաներ, որ Հիսուսն է իր հույսի միակ աղբյուրը: Նա կպատմեր, որ սկսած այն օրից, երբ հանդիպեց հարուցյալ Քրիստոսին, կյանքը սկսվեց դասավորվել ինչ-որ մի բանի վրա, որ հեքիաթ չէ՝ կառուցված ուրախ մտքերի վրա կամ անհոգ կյանքի երեւակայություն: Դա անսասան ու հաստատուն հավատք է՝ հիմնված ինչ-որ բանի վրա, որ կատարվել է եւ կկատարվի :

«Ուստի ձեր մտքերը գոտեպնդեցե՛ք, զգա՛ստ եղեք եւ ձեր հույսն ամբողջապես դրեք այն շնորհի վրա, որ ձեզ է հասնում Հիսուս Քրիստոսի հայտնությամբ» (1 Պետրոս 1.13):

Հեղինակ՝ Ջեյ Քիմ
Աղբյուրը՝ christianitytoday.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.