1. Եսթերի ժամանակը

Եսթեր թագուհու պատմությունը մի պատմություն է առ այն, որ Աստծո իշխանությունը նրա հետ էր և նաև բոլոր Աստծո մարդկանց: Ասուերոս թագավորը իշխում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա, և թագավորության երրորդ տարում՝ խնջույքի ժամանակ, հրամայում է, որ Վաշթի թագուհուն բերեն իր մոտ, որպեսզի բոլորը տեսնեն նրա գեղեցկությունը, բայց թագուհին հրաժարվում է, և իմաստուն մարդիկ թագավորին առաջարկում են, որ թագուհիությունը նրանից վերցնի և թագավորության ամենագեղեցիկ կնոջը ընտրի՝ որպես նոր թագուհի իր համար: Բոլոր կանայք վես ամիս էին անցկացնում, որպեսզի պատրաստվեին և իրենց ժամանակին ներկայանային թագավորին, բայց Եսթերի համար ասվում է. «Նա Հեգեի՝ թագավորի ներքինու և կանաց պահապանի տվածից բացի ուրիշ ոչինչ չպահանջեց: Եվ Եսթերը շնորհ գտավ բոլոր իրեն տեսնողների առաջ» (Եսթ. 2.15): Նա ամեն բան հանձնեց Աստծո ձեռքերի մեջ։  Նա սպասեց մինչև կգար կատարյալ ժամանակը, և երբ թագավորը տեսավ Եսթերին` բոլոր կանանցից ավելի շատ սիրեց, և նա բոլոր աղջիկներից ավելի շնորհ և սեր գտավ, այնպես, որ թագավորական թագը դրեց նրա գլխին և նրան թագուհի դարձրեց Վաշթիի փոխարեն (Եսթ. 2.17):

2. Եսթերի ժամադրությունը

Եսթերը սպասեց իր հերթին և չփորձեց առաջ անցնել մյուսներից, և ոչ էլ փորձեց ստիպված ինչ-որ բան անել: Նա գիտեր, որ Աստված իշխանություն ունի ամեն բանի վրա և նա արեց այն, ինչ ասվեց իրեն։ Այսպիսին էր այս կնոջ խոնարհ կերպարանքը: Եվ երբ վերջապես Եսթերը եկավ թագավորի առջև, թագավորը անմիջապես հրապուրվեց նրանով: Հնարավոր է, որ թագավորը տեսել էր նրա խոնարհությունը: Նրա բնական ու պարզ գեղեցկությունը, կարծես թե, գերազանցեց մյուսներին և դրա պատճառով նա շնորհ գտավ բոլոր իրեն տեսնողների աչքերում (Եսթ. 2.15): Մյուս կանայք ամիսներ անցկացրեցին, որպեսզի զմուռսի յուղով, անուշահոտ խնկերով ու այլ բաներով իրենց գրավիչ դարձնեն թագավորի աչքերում, բայց Եսթերի աստվածահաճո գեղեցկույունը նրան առանձնացրեց բոլորից։ Նա գոհունակ էր, խոնարհ և գեղեցիկ։ Ես հավատում եմ, որ Ասուերոս թագավորը հենց այս տեսավ նրա մեջ և դրանով Եսթերը դարձավ ավելի գեղեցիկ։

3. Եսթերի ամուսնությունը

Եթե կարդացել եք «Եսթեր» գիրքը, ապա գիտեք, որ կար դավադրություն, որով պետք է սպանվեին բոլոր հրեաները, բայց երբ Մուրթքեն` Եսթերի  ազգականը, իմանում է այդ մասին, հայտնում է Եսթերին, և ասում, որ գնա թագավորի մոտ ու խոսի նրա հետ, հակառակ դեպքում բոլոր հրեաները ու նաև նա կմեռնեն։ Նրա քաջությունը հայտնի է դառնում, երբ նա Մութքեին պատասխան է ուղարկում` ասելով. «Կգնամ թագավորի մոտ, թեև օրենքից դուրս է, և եթե կործանվելու եմ, թող կործանվեմ» (Եսթ. 4.16): Եսթերը վտանգի ենթարկելով իր կյանքը՝ փրկեց իր ժողովրդին։ Նույն կերպ էլ ամուսնության ժամանակ, դու պետք է կիսվես այն ամենով, ինչը խանգարում կամ անհանգստացնում է քեզ։ Եվ այո, դա համարձակություն է պահանջում։ Եթե կա լուրջ խնդիր, այն պետք է բարձրաձայնել։ Եսթերը գնաց թագավորի մոտ, և բացահայտեց հրեաներին սպանելու դավադրությունը։ Թագավորը չգիտեր, թե ինչ է կատարվում: Եսթերը կարող էր մահանալ՝ լռելով, բայց նա գործի դրեց իր քաջությունը և փրկեց հազարավոր հրեաների:

Եսթերի գիրքը չի հիշատակում Աստծուն, բայց Աստծո ձեռքը կարելի է տեսնել գրքի յուրաքանչյուր հատվածում, որովհետև ամեն բան իր հանգուցալուծումն է ստանում ծոմապահությամբ, ինչը նշանակում է ծոմ և աղոթք: Մի հատվածում Մուրթքեն ասում է Եսթերին, որ եթե նա այդ պահին լռի, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն կլինի, բայց կկորչեն նա և նրա հոր տունը, և ով գիտե, գուցե՞ հենց մի այսպիսի ժամանակի համար է նա հասել թագուհու աստիճանին, իսկ Եսթերը նրան պատասխանում է, որ կգնա թագավորի մոտ, թեև դա օրենքից դուրս է, և եթե կործանվելու է, թող կործանվի: Մենք էլ չպետք է լռենք, երբ տեսնում ենք անարդարություն:

Հեղինակ՝ Ջեք Վոլմեն
Աղբյուրը՝ faithinthenews.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.