Որոշ ժամանակ առաջ կինս՝ Մարգին, վերադարձավ տուն՝ ակնհայտորեն ցնցված մի սրտաճմլիկ զրույցից: Նա նկարի և շրջանակի ընտրություն կատարելիս էր եղել, երբ նրա եւ խանութի սեփականատիրոջ միջև երկխոսություն էր սկսվել: Երբ Մարգին ասել է, որ կցանկանար նկար, որտեղ պատկերված են երեխաներ, խանութի տիրուհին պատահականորեն հարցրել է, թե արդյոք այն մարդիկ, որոնց համար  գնում է նկարը, ունեն երեխաներ: «Ո՛չ, - պատասխանել է կինս, - բայց դա իրենց ընտրությունը չէ»: Մի պահ լռություն է տիրել: Հանկարծ մյուս կնոջ շրթունքներից բացահայտ թշնամանքով մի հարց է պայթել. «Դուք երբևէ երեխա կորցրե՞լ եք»: Մարգին, մի փոքր զարմանալով, հասկացել է, որ կտրուկ հարցի հետևում, հավանաբար, սարսափելի ողբերգություն է թաքնված:

Զրույցն ակնհայտորեն անհանգստացնող շրջադարձ էր ստացել: Բայց նույնիսկ այդ պահին նա պատրաստ չէր հույզերի և զայրույթի այն տարափին, որը պետք է հաջորդեր այդ պահին օտար կնոջից: Պատմությունը արագորեն ծավալվեց: Կինը շարունակեց խոսել իր կորցրած երկու երեխաների մասին, որոնցից յուրաքանչյուրի կորուստը իր սեփական սիրտն էր կրում: «Այժմ, - ավելացրեց նա, - ես ականատեսն եմ լինում այն բանի, որ քույրս պատրաստվում է կորցնել իր երեխային»: Չկար որևէ դիմադրություն նրա դառնության և երկմտանքի վերաբերյալ, թե որտեղ կարելի է գտնել այդ ողբերգությունների արմատը: Չկարողանալով արտասանել մի բան, որը կմեղմացներ կնոջ սրտի այս անջրպետային վերքի ցավը՝ կինս սկսել է խոսել. «Ցավում եմ»:

Կինը խստորեն հանդիմանությամբ ընդհատում է. «Ոչինչ մի՛ ասա»: Կնոջս հաջողվեց լսել այնքան ժամանակ, որ նա հեռանալիս ասել էր. «Ես կաղոթեմ Ձեզ համար այս դժվարին ժամանակահատվածում»: Բայց նույնիսկ դա ստացել էր իր հստակ պատասխանը՝ «Մի՛ անհանգստացիր»:

Մարգին վերադարձել էր իր մեքենա և պարզապես արտասվել ցնցվածությունից և փափագով՝ փրկելու այս խորտակված կյանքը: Ավելին, այդ խոսակցությունից ի վեր նա իր հետ տանում էր մի կնոջ դեմքի անսասան մտավոր պատկերը, որի յուրաքանչյուր մկանը արտահայտում էր զայրույթ և տառապանք։ Նա միանգամից մխիթարություն էր փնտրում ու փափագում, բայց դեռ զսպված, լռեցնելով ամեն մեկին, ով ուզում էր օգնել՝ մերժելով մարդկանց առաջարկած Աստծուն հասնելու ճանապարհը: Տարօրինակ է, որ այս դրվագը բարեկամություն ծնեց և մեզ հրաշալի «շնորհ» տվեց մտերմանալու և աղոթելու նրա հետ մեր տանը: Մենք նույնիսկ զգացել էինք նրա երախտիքի գրկախառնությունը, երբ նա բազմաթիվ կերպերով փորձեց ասել՝ «Շնորհակալություն»: Բայց այս ամենի մեջ նա մեզ համար ներկայացավ՝ որպես խեղդող աղաղակների, անկեղծ և կշռադատված խորհրդանիշ։ Պատասխաններ որոնելու համար ժամանակ է պահանջվում, մինչ բարկությունը հաղթահարվի վստահությամբ, և ցավը իր տեղը բերի գոհունակություն:

Աստվածաշնչյան դրվագներից և ոչ մեկը չի արտացոլում մարդկության այդ տարբեր կարիքները, որքան ջրհորի կնոջ և Հիսուսի պատմությունը: Հովհաննեսի Ավետարանի չորրորդ գլխում մենք կարդում ենք Հիսուսի հանդիպումը սամարացի կնոջ հետ: Աշակերտները թողել էին նրան, որպեսզի մի փոքր հանգստանա, մինչ նրանք գնում էին քաղաք՝ ուտելիք գնելու: Վերադառնալուն պես նրանք ապշեցին՝ տեսնելով, թե ինչպես է Նա խոսում այս սամարացի կնոջ հետ, բայց նրանք վախենում էին հարցնել, թե ինչ ունի Նա նրա հետ խոսելու, թե ինչն է Նրան դրդել այս հետաքրքրական ծանոթությանը:

Կինը ներկայացնում էր այն ամենը, ինչը ճնշվում կամ մերժվում էր այդ հասարակության մեջ: Նա կին էր, ոչ թե տղամարդ: Նա սամարացի էր՝ ծանրաբեռնված էթնիկ մերժմամբ: Նրան մերժեցին հինգ տարբեր ամուսնությունների պատճառով: Նա նույնացրեց Աստծուն գտնվելու վայրի հետ՝ չունենալով այն ամենափոքր պատկերացումը, թե ինչպես հասնել Աստծուն: Հնարավո՞ր էր ավելի քիչ ինքնագնահատական ունենալ, քան նրա մասնատված ներաշխարհում էր: Հիսուսը սկսեց Իր քնքուշ, բայց վճռական առաջադրանքը՝ հեռացնել նրա վրա նետված վարդապետական և արտաքին «աստվածաբանական» երևույթը, որպեսզի նա կարողանա բարձրաձայնել իր սրտի իրական ցավը: Սոխի շերտերը կեղևազրկելու պես նա հաստատուն հեռացրեց նրան իր վախերից և նախապաշարմունքներից, ինքնապաշտպանման իր ծրագրերից, ցավերը թաքցնելու իր հնարքներից՝ դեպի իր Ամենամեծ, պայծառ աղբյուրը՝ Քրիստոսը: Մի խոսքով, Նա նրան վերացականից տեղափոխեց որոշակիության, որոշակիությունից դեպի մոտավոր, մոտավորից դեպի անձնական: Նա եկել էր ջուր գտնելու իր մարմնի ծարավի համար: Նա հագեցրեց նրա ավելի մեծ ծարավը՝ հոգու ծարավը:

Սաղմոսներում Դավիթն իրեն նկարագրում էր՝ որպես վիրավոր, ով հաճախակի արտասվում է գիշերն իր անկողնում: Այս նույն Դավիթը խոսեց այն երջանկության մասին, որը տեղի ունեցավ, երբ նա աղաղակեց դեպի Տերը: Այդ նույն վստահությամբ եկեք մենք էլ սկսենք անցնել՝ դեպի պատասխանը տանող մեր ճանապարհը՝ ի պատասխան մեր սրտի աղաղակի: Գուցե զարմանանք՝ իմանալով, թե որքան ծածուկ բան կարիք կլինի բացահայտել: Երբ Աստված խոսում է, մենք չպետք է պատասխանենք՝ «Ոչինչ մի՛ ասա»: Մենք կարող ենք հանգստանալ Աստծո հարմարավետության մեջ՝ իմանալով, որ Աստված անհանգստացել է՝ լսելով մեր աղաղակները, իմանալով մեր ողբերգությունները և մոտենալով մեզ մեր կարիքի մեջ:

Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.