Աստված միշտ քեզ հետ է:

«Որովհետև ինքն ասաց, թե չեմ թողնի քեզ և երեսից չեմ գցի» (Եբրայեցիս 13.5):

«Որովհետև նա ինձ ցանկացաւ՝ և ես կփրկեմ նրան. Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի դեպի ինձ՝ և ես կլսեմ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան» (Սաղմոս 91.14-15):

Դու չես կարող բաժանվել Աստծո սիրուց:

«Ապա ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սերիցը. տառապա՞նք, թե՞ նեղություն, թե՞ հալածանք, թե՞ սով, թե՞ մերկություն, թե՞ վտանգ, թե՞ սուր։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է» (Հռոմեացիս 8.35, 38-39):

Տերը հոգ կտանի քեզ համար:

«Տերն է իմ հովիվը. և կարոտություն չեմ ունենա» (Սաղմոս 23.1):

«Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սրբության տեղումը։ Աստված մենակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ» (Սաղմոս 68.5-6):

«Թեև հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ» (Սաղմոս 27.10):

«Մի վախենար, որովհետև պիտի չամաչես, և մի պատկառիր, որովհետև պիտի չնախատվես, որովհետև քո մանկության ամոթը պիտի մոռանաս, և քո որբևայրության նախատինքը այլևս պիտի չհիշես։ Որովհետև քո այրը քեզ Ստեղծողն է, Զորաց Եհովա է նրա անունը, և քո Փրկիչը Իսրայելի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստած» (Եսայի 54.4-5):

Աստված նոր բան կանի:

«Առաջինները մի հիշեք և հին բաները մի մտաբերեք։ Ահա ես նոր բան եմ անում. հիմա կհայտնվի. մի՞թե չեք իմանա։ Նաև մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր» (Եսայի 43.18-19):

«Առաջին բաները ահա կատարվել են, և նորերը ես եմ պատմում. նրանք դեռ չբխած՝ ձեզ իմացնում եմ» (Եսայի 42.9):

Առաջ գնա:

«Եղբայրք, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, հետևի բաները մոռանալով՝ դեպի առաջի լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 3.13.14):

Աստված չի ավարտել իր ծրագրերը քեզ հետ:

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11):

Ըստ Ջոյս Մայերի «Միայնակություն» գրքի

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.