Մի օր Հիսուսը բժշկեց 10 բորոտի։ Սակայն նրանցից միայն մեկը վերադարձավ և շնորհակալություն հայտնեց Նրան։

«Եվ Նա մի գյուղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, որ հեռվանց կանգնեցին, և իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ, ողորմիր։

Եվ երբոր տեսաւ՝ ասեց նրանց. Գնացեք ձեր անձերը քահանաներին ցույց տվեք. և եղաւ, որ նրանք գնալիս՝ սրբվեցան։  Եվ նրանցից մեկն, երբոր տեսավ թէ բժշկվեցավ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ Եվ իր երեսի վրա ընկավ նրա ոտների առաջին, եւ գոհանում էր նրանից. և ինքը Սամարացի էր։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբվեցան. ապա այն ինն ո՞ւր են»։ Ղուկաս 17.12-17

Իսկ դուք շնորհակալություն հայտնո՞ւմ եք Աստծուն։

Մի՛ մոռացեք՝ ինչ է անում Հիսուսը ձեզ համար։

Հաճախ մենք աղոթում ենք ամիսներ շարունակ Աստծուն՝ աշխատանք, տուն, երեխա ունենալու համար։

Երկար ժամանակ Եղիսաբեթը աղոթում էր, որ երեխա ունենար։

Եվ Աստված պարգևեց նրան Հովհաննես Մկրտչին։ Եվ նրա ամուսին Զաքարիան գոհություն հայտնեց Աստծուն։

«Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելության եկավ, եւ փրկություն արավ իր ժողովրդի համար։

Եւ դու, երեխա Բարձյալի մարգարէ կկոչվիս. որովհետեւ կգնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու»։ Ղուկաս 1.68, 76

Երբ Աստված օրհնում է քեզ, մի՛ մոռացիր շնորհակալություն հայտնել Նրան ամեն բանի համար։

Ինչպե՞ս ես սկսում օրդ։

Օրինակ՝ ես ցանկանում եմ օրս սկսել երախտագիտությամբ ու գոհությամբ։

«Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացեք Աստվածանից և Հորիցը՝ մեր Տեր Յիսուս Քրիստոսի անունովը»։ Եփեսացիս 5.20

Արդյո՞ք գոհության աղոթքի հետ համատեղ դու փառաբանում ես Աստծուն։

Երբ Աստված անում է շատ հրաշալի բաներ մեր կյանքում, դա ցույց է տալիս, թե որքան մեծ ու հրաշալի է Նա։ Երբ ստանում ենք մեր աղոթքի պատասխանը, կարող ենք փառաբանել Նրան։

Օրինակ՝ Հիսուսի մայրը շատ բարդ կացության մեջ էր, երբ իմացավ, որ երեխա է ունենալու, բայց նա գոհություն բարձրացրեց Աստծուն։

«Եվ Մարիամը ասեց. Թող իմ անձը փառավորե Տիրոջը։  Եվ իմ հոգին ուրախացավ Փրկիչ Աստծովը։ Որովհետեւ իր աղախնի խոնարհությանը մտիկ տվաւ, որովհետև ահա այսուհետեւ բոլոր ազգերը կերանեն ինձ։ Որովհետեւ Հզորը մեծամեծ բաներ արավ ինձ, եւ սուրբ է նրա անունը»։ Ղուկաս 1.46-49

Կարող ես ինքդ էլ աղոթել և Աստծուն խնդրել, որ տա քեզ գնահատող, բարի և գոհունակ սիրտ։

Աղբյուրը՝ godlife.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.