Երբ կտեսնեք թռչունների երամ մետաղալարերի վրա, ուշադիր հետևեք նրանց: Կնկատեք, որ նրանք բոլորը նստած են իրարից նույն հեռավորության վրա: Եթե մեկ այլ թռչուն մոտենում է մետաղալարին և փորձում է նստել երկու արդեն թառածների միջև, նրանք տեղաշարժվում են: Բայց եթե այդպիսի խառը դիրքը ստիպում է նրանց նստել շատ մոտ այլ թռչուններին, նրանք թռչում են: Գիտնականներն այսպիսի վարքն անվանում են «անհատական հեռավորություն»:

Յուրաքանչյուր կաթնասուն՝ ձուկ, թռչուն, սողուն ու միջատ, ունեն որոշակի հեռավորություն, որը նրանք պահում են իրենց տեսակի մյուս ներկայացուցիչներից: Այդ հեռավորության երկարությունը կախված է սեռից: Օրինակ՝ արուներն իրարից պահում են մեծ հեռավորություն, իսկ էգերը՝ ոչ:

Անհատական հեռավորություն պահելը տարածված է նաև մարդկանց մեջ: Այն կոչվում է անհատական տարածության պահանջմունք: Սովորաբար մարդիկ իրենց անհարմար են զգում մարդկանցով լի վերելակում: Եթե ավտոբոսում կան ազատ նստատեղեր, նստում են աթոռին, որը, որքան հնարավոր է, հեռու է մյուսներից: Այսօր այս հասկացությունն ավելի ընդունելի է արևմտյան մշակույթի մեջ. Եվրոպայում և ԱՄՆ-ում անծանոթը չի խախտի 30-50սմ անհատական տարածության վարվելակարգի դիրքը: Ոմանք կարող են հակադարձել. «Իսկ ո՞ւր մնաց ջերմությունն ու ընկերասիրությունը»: Սակայն իրականում հեռավորության պահպանումը նույնքան կարևոր է, որքան գրկախառնությունը:

Համաձայնե՛ք, ավելի հաճելի է քայլել միայնակ, քան ամբոխի մեջ, գնալ կիսադատարկ գնացքով, քան՝ լեփ-լեցուն: Անհատական հեռավորության պահանջմունքը սոցիոպաթի դրևորում չէ: Սա մարդու նորմալ բնական պահանջմունք է: Աբրահամի և Ղովտի ծառաները իրար հետ հաշտ չէին, քանի որ նրանց չէր բավարարում կենսական տարածությունը: Ինչպես բոլոր մարդիկ, նրանք կարիք ունեին առանձնության և հանգստի համար՝ ազատ տարածության:

«Եվ կռիվ եղավ Աբրամի անասունների հովիվների եւ Ղովտի անասունների հովիվների մէջ. եւ այն ժամանակ Քանանացիները եւ Փերեզացիները բնակվում էին այն երկրի մէջ։ Եւ Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չլինի, ըստ որում մենք եղբարք ենք։ Բոլոր երկիրը առաջիդ չէ՞. բաժանուիր ինձանից. եթէ դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ, եւ եթէ դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ» (Ծննդոց 13.7-9)։

Երբեմն մարդկանց կուտակումներից խուսափումը մեր առողջության և հոգևոր բարեկեցության համար նույնքան կարևոր է, որքան աղոթքը և Աստվածաշնչի սերտողությունը, քանի որ այն մեզ տալիս է հնարավորություն ավելի հստակ հասկանալու, թե ինչ է ուզում Աստված մեզ ասել:

Արարչի հետ մտորումները և առանձին զրույցի ժամերը կարող են բերել նոր փորձառություններ: Անգամ Հիսուսին էր ժամանակ պետք, որ մենակ մնար. «Եվ լուսածագին առավոտանց շատ կանուխ վերկացավ՝ դուրս եկավ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղոթք էր անում» (Մարկ. 1.35):

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.