Ոչինչ չի կարող կործանել Աստծո եկեղեցին
Պողոսը զգուշացրեց Տիմոթեոսին, որ գալու է մի ժամանակ, երբ Աստծո մարդկանցից ոմանք «ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս» (Բ Տիմոթեոս 4.3):
Պատմությունը ցույց է տալիս, որ դա իրապես տեղի է ունենում ճիշտ այնպես, ինչպես կանխատեսել էր Պողոսը: Առաքյալների մահից հետո նրանց ավետարանչությամբ մեծացած սերունդը վերացավ։ Սխալական վարդապետությունը ողողեց եկեղեցին: Հավատացյալները հրապուրվեցին տարօրինակ վարդապետություններով, և գիտությունն ու փիլիսոփայությունը քայքայեցին Քրիստոսի Ավետարանի ճշմարտությունը:
Տեսե՛ք, թե Պողոսն ինչ է ասում Քրիստոսի եկեղեցու մասին. «Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար. Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով. Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի» (Եփեսացիս 5.25-27):
Աստծո մեծագույն մտահոգությունը կապված չէ հավատքն ուրացած եկեղեցու հետ: Նույնիսկ դա ի զորու չէ սպանել կամ քանդել Հիսուս Քրիստոսի եկեղեցին: Չնայած այս խնդիրներին ՝ Աստված ամեն բան վերահսկում է, և Նրա խորհրդավոր, անտեսանելի, ամեն բան հաղթահարող եկեղեցին չի մեռնում: Փոխարենը, Սուրբ Հոգու ալիքը հոսում է հավատքն ուրացած եկեղեցիների «մեռյալ ծովը»՝ բացահայտելով անօրինությունն ու գաղջությունը՝ բերելով նոր կյանք:
Հիսուսն ասաց. «Դաշտերում բերքը հասունացել: Եվ ժամանակն է, որ մշակները դուրս գան հունձքի»: Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Սուրբ Հոգին հեռացել է՝ թողնելով բերքին չորանալ: Աստծո Հոգին դեռ գործում է՝ համոզելով, սիրաշահելով ու մոլորվածներին բերելով դեպի Քրիստոսը՝ ներառյալ հավատուրացության մեջ գտնվողներին:
Աստված դեռ սիրում է Իր եկեղեցին, բծերը և բոլորը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org