«Միայն թե Տիրոջ դեմ մի ապստամբեք, և այն երկրի ժողովրդիցը մի վախեցեք, որովհետև նրանք մեր կերակուրն են, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, ու Տերը մեզ հետ է. նրանցից մի վախեցեք» (Թվոց 14.9):

«Եվ նրանց ասա… դուք այսօր մոտեցել եք պատերազմի ձեր թշնամիների դեմ. ձեր սրտերը չթուլանան, մի վախեցեք, մի զարհուրեք, և նրանց երեսիցը մի դողացեք» (Բ Օրինաց 20.3):

«Ուժովացեք և քաջ եղեք, մի վախեցեք և նրանց երեսիցը մի զարհուրեք, որովհետև քո Տեր Աստվածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողնի և քեզ չի ձգի» (Բ Օրինաց 31.6):

«Եվ Սամուելը ժողովրդին ասաց. մի վախեցեք. դուք այս բոլոր չարոթյունը արեցիք, սակայն Տերիցը մի խոտորվեք, և ձեր բոլոր սրտովը Տիրոջը ծառայեցեք» (Ա Թագավորաց 12.20):

«Եվ այն ուխտը, որ ձեզ հետ արել եմ, մի մոռանցեք, և ուրիշ աստվածներից մի վախեցեք» (Դ Թագավորաց 17.38):

«Դուք մի վախեցեք և մի զարհուրեք այս մեծ բազմության երեսից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է» (Բ Մնացորդաց 20.15):

«Դուք չեք պատերազմելու այս անգամ. դուք կացեք, կանգնեցեք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ հետ… մի վախեցեք և մի զարհուրեք. էգուց նրանց դիմացը դուրս եկեք, և Տերը ձեզ հետ է լինելու» (Բ Մնացորդաց 20.17):

«Զորացեք և քաջացեք, մի վախեցեք և մի զարհուրեք… բոլոր բազմության երեսիցը, որովհետև մեզ հետ եղողները ավելի շատ են նրա հետ եղողներից» (Բ Մնացորդաց 32.7):

«Նրանց երեսիցը մի վախեցեք, հիշեցեք մեծ և ահեղ Տիրոջը, և պատերազմեցեք ձեր եղբայրների, ձեր որդկանց ու ձեր աղջկանց, ձեր կանանց և ձեր տների համար» (Նեեմիա 4.14):

«Մի ասեք դաշնակցություն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցություն է ասում. և նրա վախովը մի վախեցեք և մի զարհուրեք» (Եսայի 8.12):

«Ասեցեք թուլասիրտներին՝ ուժովացեք, մի վախեցեք, ահա ձեր Աստվածը գալիս է վրեժ առնելու, Աստծո հատուցումով է գալիս նա և նա ձեզ փրկելու է» (Եսայի 35.4):

«Լսեցեք ինձ, ով արդարություն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրենքն ունես սրտումդ. մի վախեցեք մարդկանց նախատինքից և նրանց բամբասանքից մի զարհուրեք» (Եսայի 51.7):

«Այսպես է ասում Տերը. ազգերի ճանապարհները մի սովորեք, և երկնքի նշաններիցը մի վախեցեք, որովհետև նրանցից հեթանոսները կվախենան» (Երեմիա 10.2):

«Մի վախեցեք… թագավորի երեսից, որի երեսիցը դուք վախենում եք. նրանից մի վախենաք, ասում է Տերը, որովհետև ես ձեզ հետ եմ ձեզ ազատելու և ձեզ փրկելու նրա ձեռքիցը» (Երեմիա 42.11):

«Իմ հոգին կենում է ձեր միջումը. մի վախեցեք» (Անգե 2.5):

«Պիտի ազատեմ ձեզ, որ դուք օրհնություն լինեք. մի վախեցեք. թող զորանան ձեր ձեռքերը» (Զաքարիա 8.13):

«Դարձյալ մտադիր եմ այս օրերը բարիք անելու… մի վախեցեք» (Զաքարիա 8.15):

«Ուստի մի վախեցեք նրանցից, որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, և թաքուն բան՝ որ չիմացվի» (Մաթևոս 10.26):

«Եվ մի վախեցեք նրանցից, որ մարմինը սպանում են և հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ, մարմինն էլ կորցնել գեհենի մեջ» (Մաթևոս 10.28):

«Եվ Հիսուսը շուտով խոսեց նրանց հետ և ասաց. քաջ եղեք, ես եմ՝ մի վախեցեք» (Մաթևոս 14.27):

«Եվ Հիսուսը մոտեցավ՝ նրանց բռնեց և ասաց. վեր կացեք և մի վախեցեք» (Մաթևոս 17.7):

«Եվ հրեշտակն ասաց նրանց. մի վախեցեք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի» (Ղուկաս 2.10):

«Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարված են. ուրեմն մի վախեցեք, որովհետև դուք շատ ճնճղուկներից ավելի լավ եք» (Ղուկաս 12.7):

«Բայց թեև չարչարվեք էլ արդարության համար, երանելի եք, բայց նրանց երկյուղիցը մի վախեցեք և մի շփոթվեք» (Ա Պետրոս 3.14):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.