Սուրբ Ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից է: Սուրբ Ծնունդի հստակ ամսաթվի շուրջ միշտ վիճում են, բայց մի՞թե սրանում է Սուրբ Ծնունդի էությունը:

Մենք հավաքել ենք մեջբերումներ Սուրբ Ծնունդի մասին՝ հայտնի քրիստոնյա գործիչներից: Ի՞նչ էր Սուրբ Ծնունդը նրանց համար: Ի՞նչ արժե հիշել մեզ այսօր՝ գալիք Սուրբ Ծնունդին:

«Օրհնյալ է Սուրբ Ծնունդը, քանզի հրեշտակները իջնում են երկնքից՝ ամրապնդելու մեզ հավատքի մեջ՝ մարդկանց հանդեպ Աստծո հաճության համար». Չարլզ Սպերջեն:

«Մի՞թե կարելի է ինչ-որ բան ավելացնել Սուրբ Ծնունդին: Կատարյալ շարժառիթը աշխարհի հանդեպ Աստծո սերն է: Կատարյալ նվերը սա է. Նա տվեց Իր միածին Որդուն: Միակ պայմանը՝ հավատալ Նրան: Հավատքի պարգևատրումը՝ հավիտենական կյանք». Քորի Թեն Բում:

«Նա լույս աշխարհ եկավ մորից, ում Նա արարել էր: Նրան պահում էին ձեռքերը, որոնք Նա ձևավորել էր: Նա լացում էր մսուրում, այն Մանուկը, որ խոսել չէր կարող: Նա՝ Խոսքը, առանց Ում խոսքի մարդկության ողջ պերճախոսությունը լուռ է». Օգոստինոս Ավրելիոս

«Հրեշտակների բազմությունը խոնարհության ու հիացմունքի մեջ խոնարհվել էր, երբ արքաների Արքան և տերերի Տերը, Ով խոսքով կարող է աշխարհներ արարել, խոյացավ Իր փայլող կառքի վրա, երկնքի անսահմանության մեջ անցավ մարգարտյա դարպասներով և խավար գիշերում, երբ երգող աստղերը և ուղեկցող հրեշտակները Իրեն փառք էին բարձրացնում, կառքից դուրս եկավ Հուդայի գլխավերևում, գցեց Իր փառահեղ հանդերձները և դարձավ մարդ». Բիլլի Գրեհեմ:

«Քանի՜ հոգի է տոնում Սուրբ Ծնունդը: Իսկ քանի՞սն են պահում Նրա պատվիրանները». Բենջամին Ֆրանկլին:

«Ամեն անգամ, երբ ժպտում ես քո եղբորը և օգնության ձեռք մեկնում, գալիս է Սուրբ Ծնունդը: Ամեն անգամ, երբ լռում ես, որ լսես ուրիշներին, երբ հրաժարվում ես կանոններից, որոնք, ինչպես երկաթե օղակ, մարդկանց դատապարտում են միայնակության, երբ հույսի մի փոքրիկ առկայծում ես նվիրում հուսահատվածին, երբ խոնարհության մեջ ճանաչում ես, թե որքան չնչին են քո հնարավորությունները, և որքան մեծ է քո տկարությունը, ամեն անգամ, երբ թույլ ես տալիս, որ Աստված սիրի քո միջոցով, ամեն անգամ գալիս է Սուրբ Ծնունդը». Մայր Թերեզա:

«Եթե մենք կարողանայինք Սուրբ Ծնունդի բոլոր ճշմարտությունները ամփոփել երեք բառերով, ապա դրանք հետևյալը կլինեին. «Աստված մեզ հետ»: Մենք հակված ենք Սուրբ Ծնունդին կենտրոնացնելու մեր ուշադրությունը մանուկ Հիսուսի վրա: Տոնի մեծագույն ճշմարտությունը Նրա աստվածությունն է: Մսուրի մեջ դրված այդ զարմանահրաշ երեխան՝ այդ խոստացված զավակը, երկնքի ու երկրի Ամենակարող Արարիչն է». Ջոն ՄակԱրթուր:

«Սուրբ Ծննդյան ճշմարտությունը կայանում է նրանում, որ մենք մենակ չենք». Թեյլոր Քոլսվել:

«Գլխավորը Սուրբ Ծնունդին նվերները բացելը չէ, այլ սիրտը բացելն է». Ջենիս Մեդիտերե:

«Սուրբ Ծնունդը ոչ փայլերն են, ոչ էլ նվերներով փոխանակումը, անգամ երգերը չեն, այլ խոնարհ սիրտը, որ կրկին ընդունում է հրաշագործ պարգև՝ Քրիստոսին». Ֆրենկ ՄակՔիբեն:

«Սուրբ Ծնունդը սկսվեց Աստծո սրտում: Եվ այն լիություն է ստանում՝ միայն հասնելով մարդու սրտին». անհայտ հեղինակ:

«Եթե Սուրբ Ծնունդը քո սրտում չէ, ապա տոնածառի մոտ էլ չես գտնի այն». Ռոյ Լ. Սմիթ:

«Սուրբ Ծնունդի իսկական ուրախությունը չես գտնի վազքի ու աճապարանքի մեջ՝ փորձելով ամեն բան հասցնել, ոչ էլ կգտնես նվերների մեջ: Իրական ուրախությունը դու կգտնես, երբ Փրկչին դարձնես քո այդ ժամանակի կենտրոնը». Թոմաս Ս. Մոնսոն:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.