325թ-ի այս օրն ավարտվել է Եկեղեցու պատմության առաջին տիեզերաժողովը, որը տևել է շուրջ մեկ ամիս: Ձևավորվել է Նիկեական Հավատի Հանգանակը: Մշակվել է Զատիկը հաշվելու մեթոդը:

Այն կայացել է Կոստանդիանոս Մեծ կայսեր օրոք, Նիկիայում:

Ժողովի նպատակն էր Արիոսի հերետիկոսության հերքումը: Արիոսը ալեքսանդրիացի հոգևորական էր, ով հայհոյում էր Աստծո Որդուն: Արիոսը սովորեցնում էր, որ Որդին ստեղծված է, և եղել է ժամանակ, որ նա գոյություն չի ունեցել: Հոր հետ Որդու համագոյությունը նա հիմնորեն ժխտում էր: Նա ժխտում էր Հիսուսի հավասարությունը Հայր Աստծո հետ և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը:

Ժողովը հռչակեց այն դոգման, որ Որդին հավիտենական Աստված է՝ համագոյակից Հորը: Ժողովի ժամանակ ընդունվեցին նաև Հավատո Հանգանակի յոթ կետերը և 20 այլ օրենքներ:

Նիկեական Հավատո Հանգանակը, որ ընդունելի է քրիստոնեության բոլոր ճյուղերի համար, կարող եք ընթերցել նաև մեր կայքում՝ անցնելով այս հղումով՝ Մեր հավատամքը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.