Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) համալսարանի գիտնականները պարզել են, որ մոնիտորների առջեւ մեկ ժամ պակաս անցկացրած դեռահասները կյանքից ավելի մեծ գոհունակություն են զգում, քան համակարգչից կախվածություն ունեցող իրենց հասակակիցները:

Ուսումնասիրությունը հրապարակվել է ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Emotion ամսագրում, հաղորդում է The Independent-ը:

Մասնագետները ուսումնասիրել են  մինչեւ 18 տարեկան ամերիկացիների հոգեբանական առողջության մասին տեղեկությունները: Պարզվել է, որ համակարգչային խաղամոլները, հեռուստատեսային հաղորդումների եւ սոցցանցերի սիրահարները ավելի հաճախ են իրենց դժբախտ անվանում:

Նշվում է, որ այս գործոնը նվազեցնում է կյանքի բավարարվածության աստիճանը:

«Թեեւ հետազոտությունը չի արտացոլում պատճառահետևանքային կապը, մի քանի այլ գործերում էլ ցույց է տրվել, որ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերը դառնում է պակաս երջանիկ, իսկ դժբախտ մարդը չի սկսում ավելի ակտիվորեն օգտագործել սոցիալական ցանցերը», – ասել է հետազոտական խմբի ղեկավար Ջին Թվինժը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.