«Հայկական Ղափաման» լիբանանցի խոհարարի մատուցմամբ
Օրերս համացանցում մեծ հետաքրքրություն է առաջացրել լիբանանցի 25-ամյա հայտնի բլոգեր Աբիր Էլ Սաղիրի հրապարակած տեսանյութը, որում նա հայկական ավանդական ուտեստ է պատրաստում։
Աբիր Էլ Սաղիրն Ինստագրամում շուրջ 7 միլիոն հետևորդ ունի, ՏիկՏոկում՝ 24,9 միլիոն։ Նա ներկայացնում է տարբեր ազգերի ճաշատեսակները յուրահատուկ մոտեցմամբ ու տվյալ երկրի դրոշով, ազգային տարազով, երգ-երաժշտությամբ:
Այս անգամ նա անդրադարձել է հայկական ավանդական Ղափամայի պատրաստմանը «Հեյ ջան, ղափամա» երգի հնչյունների ներքո «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Տեսանյութի նկարահանման համար նա հատուկ տարազ է պատվիրել Հայաստանից՝ Գոհար Ասատրյանից, իսկ տարազի զարդանախշերը արցախյան գորգանախշից են: Հոլովակի վերջում հայկական եռագույնն է տեղադրվում Ղափամայի վրա։
Նշենք, որ տեսանյութն արդեն ունի մոտ 3 միլիոն դիտում։
Աղբյուրը՝ https://www.instagram.com/abiresag/reel/C30aGJNr3LL/