Ահա օրհնեցե՜ք ՏԻՐՈՋԸ, ո՛վ ՏԻՐՈՋ բոլոր ծառաներ, որ գիշերները կանգնում եք Տիրոջ Տանը: Սուրբ տեղում բարձրացրե՛ք ձեր ձեռքերը ու օրհնեցե՛ք ՏԻՐՈՋԸ: Թող Տերն օրհնի քեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրն արարեց: Սաղմ. 134

Պաշտամունքի տարօրինակ ժամանակ պետք է յուրովի ասեք՝ գիշերը մնալ Տերոջ տանը եւ մեր խորը վշտերի գիշերվա մեջ պաշտել Տիրոջը: Իրականում, սա շատ դժվար բան է: Այո՛, բայց այնտեղ է, որ գտնում ենք ամենամեծ օրհնությունը: Հավատքի կատարյալ փորձը այս է. եթե ես ճանաչում եմ իմ բարեկամի սերը, գիտեմ, թե նա ինչ պիտի անի ինձ համար ձմռան եղանակին: Նույնն է նաեւ Տերոջ սերը:
Ինձ համար շատ հեշտ է պաշտել Տիրոջս, երբ շողում է արեւը, երբ օդը լեցուն է քաղցր մեղեդիներով եւ մրգաստանները բերքառատ են, բայց երբ դադարի թռչունների երգը, ծառերը մերկանան, իմ սիրտը պիտի շարունակի՞ պաշտամունքի եւ գոհաբանության իր նախկին երգը:

Ես պիտի կարողանա՞մ Աստծո տունը գնալ գիշերը եւ շարունակել սիրել Նրան իմ մութ գիշերվա մեջ: Պիտի կարողանա՞մ հոժարությամբ անքուն հսկել Իր հետ Գեթսեմանի մեջ: Պիտի կրե՞մ Իր խաչը դեպի Իր խաչելության լեռը: Պիտի մնա՞մ Իր խաչի ներքո եւ ականատես պիտի լինե՞մ Իր չարչարանքներին՝ Իր մոր եւ ուրիշների հետ: Հովսեփի պես պիտի ուզե՞մ նրա մեռած մարմինը պահանջել…

Եթե սրանք կարողանամ անել, ուրեմն իմ պաշտամունքը ամբողջական է եւ իմ օրհնությունը փառավոր: Իմ սերը անփոփոխ է Իր նկատմամբ հակառակ ամեն ինչի, հավատքս անխախտ՝ սիրտս միշտ լեցուն է Իր մեծափառությամբ:

Երբ ես Նրա հետ լինում եմ Իր տաճարի մեջ իմ գիշերների ժամանակ եւ օրհնում եմ Իրեն, ուրեմն ես Նրան ընդունել եմ միմիայն Իր համար եւ ոչ թե այլ ակնկալությամբ: Ջ. Մաթիզըն

Աղբյուրը՝ «Վտակներ անապատի մեջ» գիրք

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.