Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ
Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Հովհ. 14.27
Երկու արվեստագետ ցանկացան իրենց պաստառների վրա նկարել մի տեսարան, որը պետք է ներկայացներ ճշմարիտ «հանգիստը»:
Մեկը իր համար նյութ ընտրեց հեռավոր, մեկուսի լեռների մեջ հանդարտ մի լիճ, մյուսը որոշեց իր պաստառի վրա նկարել մեծաշառաչ մի ջրվեժ, որի եզրին, ծառի վրա, իր բնի մեջ հանգստանում էր մի թռչուն, որը խաղաղ ու հանդարտ դիտում էր բարկությամբ ճայթող ջրվեժը:
Առաջին նկարը պատկերում էր անկենդան աշխարհը, իսկ երկրորդը անվրդով ու խաղաղ մի վիճակ՝ վտանգավոր պարագաների մեջ:
Դրսից նայելով Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը լեցուն էր ամենադժվար, ամենադառը փորձություններով, քննադատություններով, նախանձի եւ ատելության փոթորիկներով ու վտանգներով, որոնք երբեք չդադարեցին, երբեք չպակասեցին, մինչեւ որ Նրա հոգնասպառ մարմինը իջավ գերեզման:
Սակայն, երբ Նա ապրում էր, որեւէ անձ, որեւէ ժամանակ կարող էր դիմել Նրան եւ գտնել ճշմարիտ եւ իրական հանգիստ: Նույնիսկ երբ մարդ-գազանները հածալում էին Նրան Երուսաղեմի մեջ, Նրա էությունը մինչեւ վերջ մնաց հանդարտ ու խաղաղ, եւ Իր աշակերտներից բաժանվելուց առաջ Նա ասաց նրանց. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»:
Նրա մեզ տրված խաղաղությունը զգում ենք միայն այն ժամանակ, երբ մեր սրտերը խորությամբ հաստատում ենք Աստծո վրա: Երբ ճանաչում ենք Նրան, Նրա սերը, հավատարմությունը, ամենակարողությունը եւ անսահման կամեցողությունը մեզ համար: Տրամոնտ
«Վտակներ անապատի մեջ» գրքից