Եվ երբ լսեց, թե նա հիվանդ է, երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր: Հովհաննու 11.6

Ավետարանի այս սքանչելի պատմության սկզբում շատ հստակ ասվում է. «Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջը ու Ղազարոսին»: Կարծես Աստված ուզում է ցույց տա, որ մեզ հետ ունեցած Իր բոլոր հարաբերությունների արմատը հանդիսանում է Նրա անսահման, անփոփոխ եւ սքանչելի սերն ու իմաստությունը: Սերը նաեւ ցավ է պատճառում: Քույրերը չէին կասկածում, որ իրենց Տերը անմիջապես գալու է եւ մահվան ճիրաններից ազատելու է իրենց եղբորը: Սակայն կարդում ենք. «Իսկ երբ (Հիսուսը) լսեց, թե հիվանդ է (Ղազարոսը), երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր»:

Ի՜նչ զարմանալի բան: Հիսուսը նրանց չսիրելու համար չէր, որ ուշացավ, այլ նրանց սիրելու՛ համար իսկ: Նրա սե՛րն էր, որ արգելք եղավ անհապաղ իր սիրած անձին հասնելու:

Միայն նման աստվածային սերը կարող էր սպասել, մինչեւ որ մահվան հրեշտակը լիովին կատարեր իր ցավագին գործը:

Ո՞վ կարող է հաշվել, թե մենք ցավերով ու տառապանքներով ի՜նչ մեծ օրհնությունների ենք հասել: Նրանք են, որ մեր հոգեւոր նկարագրին տալիս են ամենաթանկագին առաքինությունները: Որտեղի՞ց պետք է ստանայինք հավատք առանց փորձությունների, համբերություն՝ առանց նեղությունների, կամ փորձառություն՝ առանց դժվարությունների:

Երբ անցնում ենք վշտերով, տառապանքներով եւ դժվար փորձություններով, վստա՛հ լինենք մեր հանդեպ ունեցած Նրա մեծ սիրուն: Մեր այդ վստահությունը պիտի պսակվի մեծ ուրախությամբ, ինչպես եղավ Մարթայի եւ Մարիամի պարագայում:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.