«Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։ Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ'գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ'անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ'հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ'այրուին» (2 Պետրոս 3.9-10)։

Այս պահին աշխարհը վախեցնող քաոսի մեջ է: Աստված զգուշացնում է Իրեն հավատարիմ մարդկանց, որ երբ հանկարծակի աղետների լուրեր ստանան, նրանք վախից չտագնապեն: Աստծո ժողովուրդը պետք է իմանա, որ ինչ էլ պատահի, պատահականություն կամ անսպասելի գործողություն չէ: Նրանք պետք է Քրիստոսի խաղաղությունն ունենան իրենց սրտերում՝ իմանալով, որ Աստված շարունակում է լինել տիեզերքի տիրակալը: Այս կերպ նրանք նախազգուշացվում են, որպեսզի խուճապի չմատնվեն, երբ այլոց սրտերը նրանց փորձեն վախեցնել :

Շատ քրիստոնյաներ կարող են ընկճվել, երբ կարդան Պետրոսի ուղերձը, իսկ ընթերցելիս՝ զարմանալ. «Ինչո՞ւ մեզ պետք է հիշեցվի սա: Այնքա՜ն վատ նորություններ արդեն իսկ կան»:

Պետրոսն ասում է. "Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։ Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն» (3.17-18)։

Պողոսը նաեւ քարոզում էր. "Որ դուք գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լինիք եւ աճիք Աստուծոյ գիտութեան մէջ" (Կողոսացիս 1.10)։

Հաշվի առնելով այս երկու առաքյալների ուղերձները՝ ի՞նչ կարող ենք ակնկալել այս խոսքերից։ Մենք տեսնում ենք, որ դրանք ուղղված են Քրիստոսի սիրելիներին. "Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով. Որ դուք գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լինիք եւ աճիք Աստուծոյ գիտութեան մէջ" (Կողոսացիս 1,9-10)։

Ի՞նչ է պահանջվում նման հաճելի ընթացքի համար: Պողոսը մեզ ասում է. "Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը. Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ" (Կողոսացիս 3,12-13).

Ուսումնասիրել Քրիստոսի հետ ձեր ընթացքը նշանակում է ոչ այնքան նայել, թե ինչ եք անում, այլ նայել, թե ինչպիսին եք դառնում: Պետրոսն ու Պողոսն ասում են. «Մի՛ վախեցեք ապագայից: Աստծո Խոսքը հիշե՛ք, պահե՛ք բոլոր ժամանակներում, ինչի միջով էլ անցնեք: Եվ մինչ այդ թույլ տվեք, որ Սուրբ Հոգին Ձեզ դարձնի մեկ այլ, ավելի Քրիստոսանման անձնավորություն»:

Աղբյուրը՝  worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.