Ինչպե՞ս է կուտակվում երջանկությունը
Իրականում այնքան հեշտ է զանգել մայրիկին հենց այնպես, ուղղակի հարցնելու՝ ինչպես ես։
Իրականում այնքան հեշտ է խաղալիքը պատահմամբ կոտրած երեխայի վրա կես ժամ գոռալու փոխարեն ուղղակի ասել․ «Ոչնինչ, ավելի զգույշ եղիր»։
Իրականում այնքան հեշտ է սոց․ ցանցերում չտարածել ագրեսիա և նեգատիվ։ Այդ էներգիան ու ժամանակը կարող եք պահել ոչ թե քանդելու, այլ նոր բաներ արարելու համար։
Իրականում այնքան հեշտ է շնորհակալ լինել։ Ուղղակի ասել՝ շնորհակալություն, որ ձեզ զիջեցին տեղը, որ շատ արագ պատասխանեցին ձեր նամակին կամ որ համաձայնվեցին միասին ճաշել։ Որովհետև, եթե անկեղծ լինենք, ապա ոչ ոք ձեզ պարտական չի։ Ոչ ձեր ծնողները, ոչ ձեր երեխաները, ոչ ձեր կոլեգաները և ոչ էլ ձեր 6-րդ հարկի հարևանը, ով շատ բարձր է սիրում երաժշտություն լսել։
Իրականում այնքան հեշտ է ասել «ՈՉ» այն ամենին, ինչը ձեզ դուր չի գալիս։ Մարդկանց, ովքեր ձեզ ցավեցնում են, ուղղակի ասել «ՈՉ», նրանց ովքեր չեն կիսում ձեր երջակությունը։ Ձանձրալի գրքերին՝ «ՈՉ»։ «ՈՉ» այն ամենին, ինչը ձեզ քանդում է, «ԱՅՈ»՝ ձեզ երջանկացնող ամեն ինչին։
Իրականում այնքան հեշտ է ուղարկել ինչ-որ մեկին հաղորդագրություն՝ «Սիրում եմ քեզ» բովանդակությամբ։ Ուղղակի։ Առանց որևէ առիթի։ Չէ՞ որ ձեր բախտը բերել է, ունեք այն մեկին, ում կարող եք ասել այդ խոսքերը։
— Մամ, - ասացին ինձ երեկ երեկոյան երեխաներս, - մենք երազում ենք, որ մի օր բոլորով միասին քնենք հյուրասենյակի գետնին։ Դե հա, գիտենք, որ վաղը դու գործի ես, մենք՝ դասի, որ Անիի քթերը մի քիչ փակ են, բայց մենք այնքան ենք ուզում։ Հաշվի կառնե՞ս։
— Հրաշալի գաղափար է, - ասացի ես։ - Ինչու՞ ոչ այսօր։ Չէ՞ որ իրականում դա այնքան հեշտ է․․․
Ձեր ասած փոքր բաներից՝ «Շնորհակալ եմ», «Խնդրեմ», «Ոչինչ», «Սիրում եմ քեզ», «Համբուրիր ինձ», «Արի գրկեմ քեզ», «Ես ուրախ եմ քեզ համար», «Արի անենք դա հենց հիմա», այնքան մեծ երջանկություն է կուտակվում։