Քանի որ դու այդ բանն արեցիր եւ քո որդուն՝ մեկ հատիկ որդուն, չխնայեցիր, քո սերունդը երկնքի աստղերի … պես բազմացնելով կբազմացնեմ … , որովհետեւ Իմ ձայնին հնազանդվեցիր:
Ծննդոց 22.16-18

Այդ օրից ի վեր շատ սուրբեր տեսել են, որ Աստծուն հնազանդվելու համար, երբ զոհել են Նրան իրենց ամենասիրելի եւ թանկագին բանը, Աստված այդ նույն բանը բազմապատկելով՝ վերադարձրել է իրենց: Աբրահամը զոհաբերելով իր մեկ հատիկը, խաղաղ եւ երջանիկ ընտանիք կազմելու իր բոլոր ծրագրերն ու հույսերը խորտակված պիտի տեսներ: Բայց Աստված հետ է վերադարձնում նրա զավակին, ումից առաջանում է աստղերի քանակի չափ մեծ ազգը, եւ այդ նույն սերնդից Տեր Հիսուս Քրիստոսը:

Ճիշտ այս կերպով Աստված հատուցում է Իր ամեն մի զավակին, Իրեն հնազանդվելու համար արած որեւէ մեկ զոհողության դիմաց: Թողնելով ամեն բան, մենք կարող ենք աղքատանալ, բայց Նա մեզ կտա հարստություն: Մենք մեր համար շահաբեր ասպարեզը կարող ենք մերժել, եւ Նա, մեր մտքով անգամ չանցած, ավելի լավ գործ կգտնի մեզ համար:

Մեզ համար թանկագին շատ հույսեր զոհելով՝ ուրանանք մեր անձերը, եւ փոխարենը Նա մեզ կտա առատ ու լեցուն կյանք եւ մեծ ուրախություն: Ու մանավանդ Նա մեզ կտա այդ բոլորը գլխավորող Իր անպատում պարգեւը՝ Տեր Հիսուս Քրիստոսին:
Մենք երբեք չենք վայելի Քրիստոսի կյանքի լիությունը, եթե Աբրահամի հնազանդության հոգիով Աստծուն չտանք մեզ համար թանկագին ամեն բան:

Այս աշխարհում ապրող եւ Աստծուն կապված ամեն ընտանիք պետք է իր մեկ հատիկ որդու չափ սիրելի ամեն բան սիրով տա Նրան, ինչպես Նա տվեց Իր Միածին Որդուն այդ նույն ընտանիքի համար: Մենք որեւէ այլ կերպով չենք կարող վայելել այս ընտանիքի անդամներին վիճակված ուրախությունն ու առատ կյանքը: Ս.Ճ.Թրամպուլ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.