«Եվ ամենը, որ կամենում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12):

«Հիսուսն էլ պատասխանեց և ասաց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ոք չկա, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քույրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր՝ ինձ համար կամ ավետարանի համար, որ հարյուրապատիկ հիմա այս ժամանակումը չառնի տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիք և արտեր հալածանքի հետ, և գալու աշխարհքումը՝ հավիտենական կյանքը» (Մարկոս 10.29-30):

«Հավանել եմ տկարությունների, թշնամանքների, վշտերի, հալածանքների և նեղությունների Քրիստոսի համար. որ երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12.10):

«Երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը» (Մաթևոս 5.10):

«Բայց այս գանձն ունենք հողի անոթներում. որ զորության գերազանցությունը Աստծունը լինի, և ոչ թե մեզանից։ Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված. կարոտ ենք, բայց չենք տարակուսել. հալածված, բայց երեսից չընկած. վայր ընկած, բայց չկորած» (Բ Կորնթացիս 4.7-9):

«Իշխանները զուր տեղը հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերիցը» (Սաղմոս 119.161):

«Եվ աշխատում ենք՝ մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են, և մենք համբերում ենք» (Ա Կորնթացիս 4.12):

«Հիշեցեք այն խոսքը, որ ես ասացի ձեզ, թե ծառան իր Տերիցը մեծ չէ. եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթե իմ խոսքը պահեցին՝ ձերն էլ կպահեն» (Հովհաննես 15.20):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.