Գործարկվեց առաջին աստուրական Աստվածաշունչը
Մադրիդում տեղի ունեցավ առաջին ամբողջական Աստվածաշնչի շնորհանդեսն այն լեզվով, որով խոսում են Իսպանիայում բնակվող մոտ 200 000 մարդ՝ թարգմանված բնօրինակ լեզուներից։
Աստուրերենով հիմնականում խոսվում է Աստուրիայի հյուսիսային շրջանում, իսպանական Լեոնում և Կանտաբրիայի շրջաններում, ինչպես նաև Պորտուգալիայում։
Միջոցառումը բացեց Աստուրիայի կենտրոնի նախագահ Վալենտին Մարտինես-Օտերոն, ով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Աստվածաշնչային ընկերությանը կատարած ողջ աշխատանքի համար։
Միջոցառման գլխավոր կազմակերպիչները ընդգծում էին, որ աստուրական նոր Աստվածաշնչի թարգմանչական գործընթացը տևել է ավելի քան 30 տարի։
Հրատարակիչները ուրախ էին, որ սա Աստվածաշնչի առաջին ամբողջական թարգմանությունն է աստուրերենով, որն իրականացվել է Աստվածաշնչի մասնագետների, լեզվաբանների և աստվածաբանների միջդավանական խմբի կողմից։
Աստուրերենը լեզվական նորմալացման փուլում է, ուստի, դժվար էր թարգմանիչներին և լեզվաբաններին համաձայնության գալը։
Դժվար է եղել գտնել աստուրերեն և եբրայերեն լեզուներին տիրապետող մարդկանց: Հետևաբար հանձն է առնվել սովորեցնել եբրայերեն լեզուն աստուրերեն իմացող լեզվաբաններին, որպեսզի նրանք կարողանային թարգմանությունը ճշտությամբ իրականացնել։
Շատերի համար սա պատմական իրադարձություն է։ Հաճելի արձագանք կա ոչ միայն հավատացյալների, այլև այն մարդկանց կողմից, ովքեր չունեն որևէ հավատք, բայց գնահատում են Աստվածաշնչի՝ իրենց լեզվով թարգմանվելու փաստը, քանի որ այն մեծ ժառանգություն է և արևմտյան մշակույթի մեկնաբանման օրենսգիրք։
Թարգմանությունն իր մեջ ներառում է նշումներ, որոնք փորձում են լույս սփռել տեքստի պատմական, աշխարհագրական, գրական ու մշակութային ասպեկտների վրա, ինչպես նաև առաջարկել թարգմանության այլ հնարավոր տարբերակներ:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ evangelicalfocus.com