Որքան ավելի եմ կարդում Աստվածաշունչը, այնքան ավելի եմ հանդիպում տարբեր բանալի կերպարների Սուրբ Գրքի պատմության մեջ: Իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ Պետրոսի համառությունը այնքան նման էր իմ վրդովմունքի ժամանակներին, և եղել են ժամանակներ, երբ զգում էի ինձ՝ ինչպես Մարիամ Մագդաղենացին՝ ունեցածս ամեն ինչը դնելով Հիսուսի ոտքերի առջև: Վերջին ժամանակներում, սակայն, հենց Թովմասն է ինձ ամենամոտ կերպարը Աստվածաշնչում:

Թովմասը Աստվածաշնչի էջերում ավելի շատ հայտնի է իր կասկածներով:

Երբ մենք կարդում ենք, թե ինչ է կատարվում այն բանից հետո, երբ Հիսուսը հարություն է առնում մեռելներից Հովհաննեսի 20.24-ում, տեսնում ենք, որ Թովմասը ներկա չէր, երբ Հիսուսն այցելում է Իր աշակերտներին: Թովմասը բաց է թողնում այդ հանդիպումը:

Աշակերտները հանդիպում ունեցան հենց Իր՝ Քրիստոսի հետ, և Թովմասը բաց թողեց դա: Հասկանալի է, որ նա սկսում է կասկածել: Նա ասում է. «Եթե նրա ձեռքերումն բևեռների նշանը չտեսնեմ, և իմ մատը չդնեմ բևեռների տեղը, և իմ ձեռքը չկոխեմ նրա կողը, չեմ հավատա» (Հովհաննես 20.25):

Թովմասը ցանկանում էր տեսնել ապացույցն այն բանի, որ պատմությունը ճիշտ է, որ Քրիստոսը իսկապես մահացել է և կյանքի վերադարձել: Նա ցանկանում էր փաստացի ապացույցներ: Նա ցանկանում էր համոզված լինել, և ես չեմ մեղադրում նրան: Ես, գուցե, նույն կերպ վարվեի:

Լրագրող Մայքլ Քելլին իր հոդվածներից մեկում հարց է բարձրացնում Թովմասի արձագանքի մասին. «Արդյոք դրանք անվստահությա՞ն խոսքեր էին: Նույնպես էլ մենք կարող ենք բաց թողնել մեզ համար շատ կարևոր իրադարձություն և կասկածել այն բանում, թե ինչ էր այնտեղ կատարվել: Արդյոք այդ խոսքերը բարկությա՞ն խոսքեր էին, որոնք անկեղծորեն ուղղված էին իր իսկ սեփական անձի բացթողմանը: Արդյոք դրանք տխրությա՞ն խոսքեր էին, որոնք ձգտում էին հավատքի պակասը լրացնել: Մենք չգիտենք»:

Մենք միայն գիտենք, որ Թովմասը համարձակ հայտարարություն է անում, որ ինքը չի հավատալու՝ առանց ֆիզիկական ապացույցի… և մենք գիտենք, որ նա ստանում է այդ ապացույցները:

Մենք կարդում ենք 26 խոսքում, որ Թովմասը մյուս աշակերտների հետ էր մեկ շաբաթ անց, երբ Հիսուսը գալիս և կանգնում է նրանց առջև: Նա ունեցավ կասկածների և ապացույցներ ստանալու ցանկության յոթ օր, և շատերիս համար սա կնշանակեր յոթ օր, որոնք անցկացվել են ափսոսանքների մեջ՝ բաց թողնված հնարավորության համար: Բայց Թովմասը չի հեռանում, նա, միևնույն է, մնում է նրանց կողքին՝ շրջապատված մարդկանցով, ովքեր այդ շաբաթ տեսել էին հարություն առած Փրկչին:

Սա լավագույնն է, ինչ կարող ենք անել, երբ մենք, Թովմասի նման, կասկածների միջով ենք անցնում:

Կասկածի շրջանում հաճախ ամենավերջինը, ինչ ես ցանկանում եմ անել, դա շարունակելն է փնտրել, բայց դա լավագույնն է, ինչ ես կարող եմ անել ինձ և իմ հավատքի համար:

Քելլին շարունակում է իր հոդվածը.

«Ճշմարիտ է, որ կասկածների այդ օրերին մեզ անհրաժեշտ է լինել Աստծո ժողովրդի հետ և երգել երկրպագության երգեր: Այդպես մենք կարող ենք մի որոշ ժամանակ զգալ մեզ այնպես, ասես միասին շաղկապված ենք ընդհանուր փորձով, որը մի որոշ ժամանակով անհետացել էր մեր սեփական հիշողությունից: Բայց մենք դեռևս այստեղ ենք՝ Աստծո ժողովրդի հետ: Ինչ-որ բան մեզ ստիպում է նման շրջաններում լինել Աստծո ժողովրդի հետ:

Երբ միասին երկրպագում ենք Աստծուն, մեր հոգիները բարձրանում են առ Աստված, և մեր միտքը հանգստանում է: Սա նման չէ կախարդական հաբի: Ամեն բան չի լինում միանգամից, այլ հետզհետե մենք բացահայտում ենք, որ այն նույն Հիսուսը, Ում գոյության մասին մենք կասկածներ ունեինք, նորովի հայտնում է Իրեն մեր քարացած սրտերին, և մենք հասկանում ենք, որ Նա մեր սրտերում էր այդ ողջ ընթացքում»:

Չնայած Թովմասը նախևառաջ հայտնի է իր կասկածներով, նա նաև հայտնի է իր համառությամբ: Նա տեսնում է Աստծուն, որովհետև շարունակում է փնտրել Նրան և բացում է իր սիրտը Նրա առջև. դա էլ հանգեցնում է Հիսուսի հետ Նրա հանդիպմանը, Ով ամրապնդում է Նրա հավատքը:

Կարո՞ղ ենք արդյոք սովորել Թովմասի օրինակի վրա և հավատալ, անգամ երբ չենք տեսնում ոչինչ: Կարո՞ղ է հավատքը փոխարինել մեր կասկածներին:

Ռեյչել Դոուսոն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.