Ղուկաս Ավետարանի 18-րդ գլխում Հիսուսը պատմում է երկու տղամարդկանց մասին, ովքեր մտել էին տաճար աղոթելու: Մեկը կրոնավոր էր ու փորձառու,  և երբ նա աղոթում էր, նրա սիրտը լցվում էր ինքնաբավության զգացումով: Հիսուսն ասաց, որ Աստված անգամ չի լսել այդ մարդուն:

Նրա հետ համեմատած՝ մյուս տղամարդը՝ արհամարհված մեղավոր, փչացած կյանքով, այնպես էր ամաչում գտնվել տաճարում, որ նստել էր հետևում, որ նրան ոչ ոք չտեսնի: Եվ այդ մարդը, խոնարհվելով Աստծո առջև, հեռացավ՝ ստանալով իրեն անհրաժեշտ օգնությունը: Միակ բանը, որ ձեզ պետք է Աստծո օգնությանը հասնելու համար, դրա կարիքն ունենալն է: Ամենը, ինչ ձեզ պետք է, կարիքի մեջ լինելն է:

Արդյունավետ ակնկալիքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը խոնարհումն է Աստծո առաջ (Ա Պետրոս 5.6), որը ենթադրում է մի քանի կետեր: Առաջինը՝ սպասելու ժամանակը պետք է դիտարկել ուղղակի որպես Աստծո բարության մի մաս մեր կյանքում: Ուրեմն՝ մենք չպետք է զայրանանք այդ առթիվ: Երկրորդը՝ մենք ընդունում ենք, որ Աստծո օգնության կարիքն ունենք: Մեր բնությամբ մենք սովոր ենք ասելու մեզ, որ ինքներս կարող ենք անցնել ամեն բանի միջոցով ու ամեն ինչ ուղղել: Մենք ասում ենք. «Սա ամենևին կախվածություն չէ», «Ո՛չ, սա ճգնաժամ չէ», «Ինձ օգնություն պետք չէ»: Բայց սա խոսում է մեր մեջ մեր հպարտությունը:

Պետրոսի հորդորն ուղղակի կոչ չէ «խոնարհ լինելու»: Սա առաջարկություն է վերջ տալու ձևացնելու, որ մենք ամեն ինչ կարող ենք անել ինքնուրույն, և ընդունելու, որ մենք կարիք ունենք Աստծո օգնության:

Ամենը, ինչ ձեզ պետք է, կարիք ունենալն է: Առանց դրա դուք երբեք չեք ստանա Աստծո օգնությունը:

Ուղղակի մի՛ աղոթեք այդ մասին

Երբ Պետրոսն ասում է «ձեր բոլոր հոգսերը Նրա վրա գցեցեք» (Ա Պետրոս 5.7), նա օգտագործում է բառ, որը հունարեն բառացի նշանակում է «նետել»: Մենք հաճախ աղոթում ենք մեր անհանգստությունների և կարիքների համար, իսկ անմիջապես աղոթքից հետո վերադառնում դրանց: Բայց Պետրոսն ասում է ուղղակի չաղոթել դրանց համար: Նա ասում է. «Ձեր բոլոր հոգսը Հիսուսի վրա գցեք: Թող Նա լինի պատասխանատու այդ խնդրի համար: Այդ ամենը դրեք Նրա ուսերին: Նա դա կտանի»:

Դա չի նշանակում, որ դուք ոչինչ չպետք է անեք: Միշտ կա և մեր պատասխանատվությունը: Բայց երբ դուք ձեր հոգսերը դնում եք Աստծո վրա, դրանք դառնում են Նրա խնդիրները: Հնարավոր է՝ Նա ձեզ կասի անել ինչ-որ բան, բայց ձեր խնդիրների բեռը ձեզ վրա չէ դրված, այլ՝ Աստծո:

Հունարենում բառը, թարգմանած որպես «դնել», հանդիսանում է նաև դերբայ, որ փոխարինում է «խոնարհվեք» բային: Այլ խոսքերով՝ դնելը խոնարհման ձևն է: Դնելու հակառակը պահելն է, որն արտահայտվում է անհանգստության մեջ: Այդպիսով՝ անհանգստությունը հպարտության դրսևորման ձևն է, երբ մենք վերցնում ենք ամեն ինչի վերահսկողությունըմեզ վրա ՝ փոխարենը Աստծուն վստահելու մեր խնդիրները:

Ես ունեցել եմ այդպիսի խնդիրներ: Ես հաճախ աղոթել եմ խնդրի համար, հետո աղոթքի ավարտով նորից վերցրել եմ այդ խնդրի ծանրությունն ու նորից սկսել տանել այն՝ ինքնավստահ լինելով, որ ուժերս կբավարարեն մենակով այն տանելու: Այնպես որ ես սկսեցի անել ինչ-որ բան, որ օգնեմ ինձ դրանում: Խնդրի համար աղոթելուց հետո ես ասում եմ Աստծուն. «Ես կվստահեմ Քեզ այդ հարցում»: Սա իմ միջոցն է հիշեցնելու ինձ, որ հիմա բեռը Աստծո վրա է: Չգիտեմ՝ ինչպես Նա կպատասխանի, բայց հռչակելով «ես վստահում եմ Քեզ», գիտեմ, որ Նա հաստատ կպատասխանի:

Ահա՜, թե ինչպիսի ընկեր ունենք մենք՝ ի դեմս Հիսուսի: Մենք կարող ենա Նրան բերել մեր տխրությունները աղոթքի մեջ և խոնարհաբար թողնել դրանք այնտեղ:

Հեղինակ՝ Ջ. Դ. Գրիար
Աղբյուրը՝ ieshua.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.