Ձախողումից հետո
Գեթսեմանիի պարտեզում այն գիշեր, երբ Հիսուսը ձերբակալվեց, աշակերտները քնել էին, մինչդեռ Հիսուսը նրանց խնդրել էր արթուն մնալ. նրանք գլուխները դրել էին հոգնածությունից, երբ Նա խնդրել էր նրանց աղոթել և հսկել: Նրանք զգում էին իրենց աչքերի ծանրությունը՝ պահի ծանրությունը ընկալելու փոխարեն, չնայած, որ Հիսուսը մի քանի անգամ փորձեց նրանց զգուշացնել, որ զգոն լինեն: Ձախողումների օր էր: Հիսուսի ձերբակալությունից հետո բոլորը լքեցին նրան և փախան: Պետրոսն, ով բարձրաձայն հայտարարեց, որ երբեք չի ուրանա Քրիստոսին, լսեց աքաղաղի կանչը և հստակ գիտակցեց, թե ինչ է արել: Երեք ուրացումներից հետո Պետրոսը դառնորեն լաց եղավ: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս էին մնացյալ աշակերտները լուսացրել առավոտը:
Ի՞նչ ես դու անում հուսահատության ժամանակ: Ի՞նչ ես անում, երբ գիտես, որ քեզ մոտ խառնաշփոթ է, երբ գիտես, որ առիթը բաց ես թողել, երբ թվում է, թե քո կյանքի բոլոր թերությունները մեծատառերով տպագրված են և չկա «ջնջելու»՝ վերադարձի հնարավորություն:
Մեզանից շատերը «ջախջախումից» հետո սկսում են ապրել ամբողջապես պարտված կյանք: Բայց ո՞ւր ես գնում: Որքա՞ն ես պատրասվում մնալ քո պարտության մեջ: Ձեռքերդ թուլացնելու՞ ես և դադարելու ես փորձե՞լ: Դու պատժելու՞ ես քեզ սեփական մտքերով: Արդյո՞ք կրում ես քո մեղավորությունը՝ որպես զղջման փոխհատուցման միջոց: Ինչպես կասեր Ջորջ Մակդոնալդը. «Խղճմտա՞նք ես սերմում, որն, հիանալի կատարելով իր պարտականությունը, անհարմար է դարձնում ամբողջ տունը»:
Քրիստոնյա հեղինակ Ջոնի Էրեկսոն Թադան շատ լավ գիտի, թե ինչ «տեսք ունի» հուսահատությունը: Ջրասուզման ժամանակ ստացած վնասվածքը կաթվածահար արեց նրան՝ համոզելով, որ նա բաց թողեց իր հետագա կյանքի լավագույն տարբերակը: Սակայն նրա բացթողոմը ծնկեց նրա առաջ, և նա սկսեց հավատալ, որ Աստված առաջնորդում է նրան գնալ աստվածային «պլան Բ»-ով:
Արդյո՞ք մենք մեր հարձակումների և ձախողումների մեջ նման հեռանկար ենք ունենում: Բաց թողնված զղջման հնարավորության ժամանակ, ձախողման մեղավորության եւ անդառնալի իրավիճակի հուսահատության պահին, հասկանալի է, որ մենք երբեմն ընկնում ենք անհույս մտքերի մեջ, որ ամեն բան ավարտված է: Հեշտ է պատժել ինքներս մեզ. հուսահատորեն խորհել՝ ընկալելու բացթողման նշանակությունը, և հիասթափությամբ հավատալ, որ Աստված այժմ պետք է ներս մտնի և կարգավորի մեր կյանքի ծրագիրը:
Բայց որքանո՞վ են նշանակալի Քրիստոսի խոսքերը՝ ուղղված Իր հուսահատ աշակերտներին և մեզ, ովքեր երբևէ զգացել են ափսոսանքի զգացողությունը: Նրանք, ովքեր քնել էին, Հիսուսը վերադարձավ և ասաց. «Վեր կացե՛ք, եկեք գնանք» (Մատթեւոս 26.46): Պետրոսին, ով Նրան երեք անգամ ուրացել էր, Հիսուսն ասաց. «…Արածեցրու՛ իմ ոչխարները» (Հովհաննես 21.17): Իր՝ երբեմնի ցրված աշակերտներին Հիսուսը երկու պատվեր տվեց, որ նրանք նստեն անկյունում և խորհեն իրենց արածների մասին՝ իրենց մեղավոր զգալու համար. մինչ կանցնեին գործի։ Նա պարզապես ասաց. «Գնացե՛ք» և խնդրեց նրանցից հնազանդություն:
Գեթսեմանին աշակերտների համար դարձավ ձախողումների օր: Աստծո համար դա ժամանակներիի լրման պահն էր, պատմության այն պահը, երբ բացվեցին երկնքի դարպասները, երբ չհաջողված օրերին, բաց թողնված պահերին և կոտրված կյանքերին առաջարկվեց հույս, որը մեզ երբեք հուսախաբ չի անի: Անշուշտ, կան օրեր, որոնք մենք երբեք չենք կարող վերադարձնել, բառեր, որոնք մենք չենք կարող ջնջել, բաց թողած հնարավորություններ և ժամանակներ, երբ մենք ձախողվել ենք: Սակայն Քրիստոսում ոչինչ երբեք կորած չէ, այլ ինչ-որ կերպ վերափոխված է ձեռքբերման:
Միայն նրա մեջ ենք մենք ընդունված, Իր մահով՝ փոխակերպված, Իր կյանքով՝ վերափոխված: Նրանով ենք մենք որդեգրված, ընդունված՝ որպես Աստծո զավակներ և սիրված՝ որպես խոստման ժառանգորդներ: Մի՛ հուսահատվիր: Գնացե՛ք և հետևե՛ք Նրան:
Հեղինակ՝ Ջիլ Կարատինի
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը