Դարեհ թագավորի գահակալության առաջին տարին էր, և Բաբելոնում Իսրայելի ժողովրդի գերեվարության երկարատև ժամանակը ավարտին էր մոտենում: Դանիելը կարդում էր իր Աստվածաշունչը: Եվ հանկարծ ամեն բան պարզ դարձավ…

Նա գրում է.

«Նրա թագավորության առաջին տարին ես՝ Դանիելս, իմացա գրքերումը այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքը եղել էր Երեմիա մարգարեին, թե պիտի վերջացներ Երուսաղեմի ավերմունքները յոթանասուն տարով: Եվ ես դարձրի իմ երեսը դեպի Տեր Աստծուն, որ աղոթք և  աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով» (Դանիել 9.2-3):

Նա հասկանում է, որ մարգարեությունները պետք է շուտով կատարվեն, այդ պատճառով ամբողջությամբ աղոթքին է տրվում: Ինչո՞ւ: Եթե նա գիտեր, որ Աստված, միևնույնն է, դա կանի, ինչո՞ւ է նա այդ դեպքում աղոթում դրա համար:

Ի՞նչ կարող ենք սովորել աղոթքի նվիրյալ այս մարդուց:

Նախևառաջ մենք տեսնում ենք, որ Դանիելը Աստվածաշունչ էր կարդում և փորձում էր հասկանալ Սուրբ Գիրքը, որպեսզի ճանաչեր Աստծո սիրտն ու ծրագրերը:

Դանիելը տեսնում էր աստվածաշնչյան մարգարեությունները՝ որպես ուղեցույց ապագա իրադարձությունների համար:

Նա ցանկանում էր ուսումնասիրել Աստծո Խոսքը և հավատում էր այն բանին, որ դա է ճշմարտությունը անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Հայտնի գիտնական Իսահակ Նյուտոնը նույնպես մարդ էր, ով խորասուզված էր Սուրբ Գրքի ուսումնասիրության մեջ: Նա հավատում էր, որ դա է ամեն հավատացյալի պատասխանատվությունը՝ փորձել հասկանալ, թե ինչումն են Աստծո ծրագրերն ու նպատակները ըստ Խոսքի, որը Աստված մեզ տվել է: Մաթեմատիկական հաշվարկների իր հմտությունը դրդում է նրան վերանայելու Դանիելի գիրքը՝ նրանում առկա բոլոր թվերը հասկանալու նպատակով: Նա այդ ուսումնասիրությամբ զբաղվում է երկար տարիներ և գրում է «Of ye Day of Judgement & World to Come» (Դատաստանի օրը և գալիք աշխարհը) գիրքը:

Չնայած նա գրել է դա 18-րդ դարում, ժամկետների մասին նրա եզրակացությունները, թե երբ հրեա ժողովուրդը կվերադառնա Իսրայել (հիմնվելով Դանիելի մարգարեությունների վրա) անհավանականորեն ճշգրիտ էին: Նա գրում է և շատ խորհում Իսրայելի վերականգնման մասին՝ աստվածաշնչյան մարգարեությունների լույսի ներքո: Նա հասկանում է, որ Իսրայել պետության վերականգնումը 20-րդ դարում Աստվածային ծրագրի մի մասն է, որ մանրամասն նկարագրված է շատ դարեր առաջ:

Եսայիայի, Եզեկիելի, Զաքարիայի և Հայտնության գրքերը լի են Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի մասին մարգարեություններով, որոնք պետք է կատարվեն: Հիսուսը նույնպես խոսում էր Ավետարանում դրանց մասին: Երբեմն մարդիկ չեն ցանկանում ապագայի մասին խորհել, բայց Աստված տվել է մեզ այդ տեղեկատվությունը հստակ նպատակով՝ Նա ցանկանում է, որ մենք իմանանք: Նա ասել է մեզ, թե ինչ է Ինքը ծրագրում անել, բայց արդյոք մենք ուշադրություն դարձնո՞ւմ ենք այն ամենին, ինչ Նա ասել է: Արդյոք կընկալե՞նք մենք այդ տեղեկատվությունը, որը մեր ձեռքերում է, և կփորձե՞նք հասկանալ, թե ինչ է այն նշանակում:

Դանիելը Աստծուն չէր խնդրում գալ և ուղղել ինչ-որ բան այս աշխարհում՝ ըստ իր սեփական գաղափարների, այլ որոշում էր կայացրել մտնելու աստվածային աշխարհի և Աստծո ծրագրերի մեջ:

Այո՛, Աստված հոգ է տանում մեր կյանքի ամեն մանրուքի համար, բայց որքան հիասքանչ կլինի, եթե մենք հոգ տանենք Նրա ծրագրերի մասին:

Ջոն Ուեսլին հավատում էր, որ Աստված չի գործում առանց մեր համագործակցության: Հենց մեզ է վստահված Մեծ Հանձնարարականը:

Դանիելը ջանասիրաբար աղոթում էր օրը երեք անգամ:

Աստծո հետ փոխհարաբերությունները, ընկերությունը և միաբանությունը աճում են, երբ մենք ժամանակ ենք առանձնացնում աղոթքի համար: Մենք աճում ենք, երբ Նրա կողքին ենք: Աղոթքը սահմանում է Աստծո հետ մեր փոխհարաբերությունների էությունը:

Աստված կարող է օգնել մեզ իմանալու, թե հստակ ինչ դեր է Նա ցանկանում, որ մենք խաղանք Իր նպատակների իրականացման համար, երբ մենք հռչակում ենք Նրա գերիշխանությունը՝ «Թող Քո Արքայությունը գա, և թող Քո կամքը լինի»:

Դանիելի աղոթքն ու ծոմը մեծ նշանակություն ունեցան Իսրայելի ժողովրդի համար այն ժամանակ, երբ Աստծուց նրանց տրված խոստումները պետք է կատարվեինք Քրիստոսից առաջ 6-րդ դարում, և մեր աղոթքները նույնպես մեծ դեր կարող են ունենալ երկրի վրա աստվածային խոստմունքների բացահայտման համար:

Բառերը, որոնք դուք ասում եք աղոթքի մեջ, իրապես նշանակություն ունեն: Դուք դառնում եք երկնային Հոր համագործակիցները Նրա երկնային գործերում:

Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.