Ճանաչի՛ր ինքդ քեզ
Փարիսեցին կանգնեց ու ինքն իրեն այսպես աղոթեց. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ Քեզ, որ ես ուրիշների պես չեմ՝ հափշտակող, անիրավ, շնացող, կամ էլ այս մաքսավորի նման»: Ղուկաս 18.11:
Մենք հաճախ սիրում ենք առանձնացնել մեզ մյուսներից՝ ճիշտ փարիսեցու նման: Հաճախ մենք նմանվում ենք փարիսեցուն. հստակ գիտենք ուրիշների մեղքը և գուցե անգամ շնորհակալ ենք, որ նրանց նման չենք: Բայց ո՞ւմ կամ ինչի՞ն ենք մենք նման: Ի՞նչ են ուրիշները տեսնում քո մեջ և շնորհակալ լինում, որ չկա իրենց մեջ: Վերջին նախադասությունը ևս մեկ անգամ կարդա և որոշ ժամանակ լուռ և անկեղծորեն մտածիր:
Մի օր՝ բանտում, ավետարանական հավաքից հետո, բանտի քահանայապետը քարոզչի հետ քննարկում էր մի հրաշալի պատասխան, որ տվել էին բանտարկյալները աստվածաշնչյան ուղերձին. «Երբ գործ ունեք բանտարկյալների հետ, կարիք չկա ջանք թափել ապացուցելու, որ նրանք մեղավոր են: Նրանց բանտարկյալությունը հենց դրա ապացույցն է: Բայց բանտից դուրս կան շատերը, որ պետք է այստեղ լինեին, ու քանի որ ազատության մեջ են, նրանք պնդում են, որ ամեն բան լավ է իրենց մոտ և Փրկչի կարիք չունեն»:
«Քեզ մոտ ամեն բան լա՞վ է: Ի՞նչ է կատարվում քո հոգում». մի հարց, որ Ջոն Վեսլին խրախուսեց վաղ շրջանի ավետարանականներին հարցնել միմիանց: Ղուկասն ասում է, որ Հիսուսն այս առակը պատմեց մարդկանց, ովքեր վստահ էին իրենց անձի բարության վրա և արհամարում էին բոլորին, և այս մտքի վրա Վեսլին հավելեց. «Հիսուսն այս առակը չխոսեց կեղծավորների հետ, այստեղ հիշատակված փարիսեցին կեղծավոր չէր, բայց իրապես վստահ էր իր անձի վրա, որ արդար էր և հենց դա էր ասում Աստծուն իր աղոթքում, որն Աստծուց բացի ոչ ոք չլսեց: Բայց մեկը, որ հեռվում էր կանգնած, աչքերը վեր՝ դեպի երկինք, չէր բարձրացրել, նա ամոթ էր զգում»:
Դու ճանաչո՞ւմ ես քո անձն այնպես, ինչպես մաքսավորն ինքն իրեն. «Իսկ մաքսավորը հեռու կանգնած, նույնիսկ աչքերը չէր կամենում երկինք բարձրանել, այլ իր կուրծքը ծեծելով՝ ասում էր. «Ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս»: Ղուկաս 18.13: