1.      Մարիամը` Հիսուսի մայրը

Մարիամին առանձնացնելու հիմնական երկու պատճառները` խոնարհությունը և հնազանդությունն է: Նրա խոնարհությունն ակնհայտորեն երևաց իր աստվածապաշտ հնազանդության մեջ, երբ Աստված հրեշտակի միջոցով խոսեց իր հետ: Նա ընդունեց այն ամենն, ինչ Աստված ասեց իրեն՝ նշանակություն չտալով այդ ամենի անհնարին լինելու փաստին։  Երբ Գաբրիել հրեշտակը ասեց Մարիամին. «Ահա կհիղիանաս և որդի կծնես ու Նրա անունը Հիսուս կդնես. Նա մեծ կլինի և Բարձյալի Որդի կկոչվի, և Տեր Աստված Նրան կտա Իր հոր` Դավթի աթոռը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և Նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1.31-33): Այս ամենը լսելուց հետո, միակ հարցը, որ ուներ Մարիամը, ամենախելամիտն էր. «Ինչպե՞ս կլինի դա, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղուկաս 1.34): Այն բանից հետո, երբ հրեշտակը բացատրեց, թե ինչպես է այդ լինելու, նա այլևս հարցեր չուներ (Ղուկաս 1.35-37):  Նա ամբողջապես հավատաց Աստծուն և պարզ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող ինձ քո ասածի պես լինի» (Ղուկաս 1.38):

Արդյո՞ք ես կկարողանայի ասել այդ նույնը, երբ գիտեմ Աստծո կամքը և այն ինձ բացված է հենց Աստծո Խոսքի միջոցով: Մարիամը խոնարհության և հնազանդության կատարյալ օրինակ է, և սա նրան դարձնում է աստվածաշնչյան ամենամեծ հերոսուհիներից մեկը, կարծում եմ՝ նա կարմրում է այս փաստից, քանզի այդպիսին է խոնարհ և հնազանդ Աստծո ծառան: Թող մենք էլ այսօր ասենք. «Ահա ես Քո ծառան եմ, թող ինձ Քո ասածի պես լինի» (Ղուկաս 1.38):

2.      Հռութ` հավատարիմ կինը

Հռութը նույնպես իր մեջ կրում է խոնարհության և հավատարմության պատկերը, բայց նրա կյանքը նման է եկեղեցուն կամ Քրիստոսի հարսնացուին, որը ազատվելու կամ փրկագնվելու է Հիսուս Քրիստոսի կողմից: Բոոսը ներկայացվում է որպես փրկագնող, նույնիսկ, որպես բարեկամ-փրկագնող, ինչպես Հիսուսը, որ մեր փրկիչն է, և հիմա մենք նրա բարեկամներն ենք: Երբ սովը հարվածեց այն երկրին, որտեղ ապրում էին Ելիմելեքը և նրա կինը` Նոյեմին, նրանք գնացին Մովաբի երկիրը` հեթանոս ազգ, որը երկրպագում էր Քիմոսին, որը մովաբացիների ազգային աստվածությունն էր, որն ամենայն հավանականությամբ նշանակում էր կործանիչ, գահընկեց անող կամ ձուկ-աստված: Հետո մահացավ Ելիմելեքը` Նոյեմիի ամուսինը, և նա մնաց իր երկու որդիների հետ, ովքեր ամուսնացան մովաբացի կանաց հետ, մեկի անունը Օրփա, մյուսինը` Հռութ: Նրանք այտեղ ապրեցին տասը տարի, ապա Մաալոնն ու Քելլոնը մահացան, և Նոյեմին կորցրեց իր երկու որդիներից ու ամուսնուց։ Ապա նա լսեց, որ երաշտն իր երկրում անցել է (Հռութ 1:1-5). նրանք գտնվում էին հեթանոս ազգի մեջ, մեծ վնասներ էին կրել երաշտից, և մահացել էին իր երկու որդիները: Նրանք գոյատևելու պայմաններ չունեին, ուստի, Նոյեմին ասաց իր հարսներին. «Գնացեք, և թող ձեզանից ամեն մեկը վերադառնա իր մոր տունը: Տերը բարությամբ թող վարվի ձեզ հետ, ինչպես որ դուք վարվեցիք` այն մեռածների ու ինձ հետ» (Հռութ 1.8), այսպիսով՝ «նրանք իրենց ձայները նորից բարձրցնելով` լաց եղան: Եվ Օրփան իր սկեսրոջը համբուրեց, բայց Հռութը նրանից կառչեց» (Հռութ 1.14)։ Օրփան հեռացավ, բայց Հռութն ասաց. «Ինձ մի ստիպիր, որ քեզ թողնեմ և քո մոտից հեռանամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, և ուր որ դու մնաս, մնալու եմ, քո ժողովուրդն իմ ժողովուրդն է լինելու, և քո Աստվածն իմ Աստվածն է լինելու։ Որտեղ որ մեռնես, այնտեղ էլ կմեռնեմ և այնտեղ՝ կթաղվեմ: Տերը թող ինձ այսպես ու սրանից էլ ավելին անի, ինձ քեզանից միայն մահն է բաժանելու» (Հռութ 1.7-18)։ Ինչպիսի խոնարհություն և հնազանդություն, բայց նաև հավատարմություն: Նա չցանկացավ լքել Նոյեմիին, քանի որ մտահոգված էր, թե ինչ կպատահի նրա հետ հետո:

Աբիգիա` խաղաղություն որոնողը

Երևի թե Աբիգիայի պատմությունն Աստվածաշնչում ամենաշատ անտեսվածն է՝ որպես աստվածապաշտ կին։ Երբ Դավիթն ու իր մարդիկ Նաբաղից շնորհ են խնդրում, նրան այսպիսի կոչ են ուղարկում. «Խաղաղություն քեզ, և քո տանն ու քո ամբողջ ունեցվածքին թող խաղաղություն լինի», բայց Նաբաղը կոշտ պատասխան է ուղարկում. «Ո՞վ է Դավիթը, ու ո՞վ է Հեսսեի որդին: Այս օրերին իրենց տերերից փախչող ծառաները շատացել են: Ես իմ հացը, ջուրը ու խուզողներիս համար մորթված անասունները վերցնեմ ու տամ այնպիսի մարդկանց, որոնց որտեղից լինելը չգիտե՞մ» (Ա Թագ 25.10-11): Դավիթը, լսելով Նաբալի պատասխանը, ասում է. «Ամեն մարդ իր սուրը թող կապի մեջքին»: Ամեն մարդ իր սուրը կապեց մեջքին, ու Դավթի հետևից մոտ չորս հարյուր մարդ գնաց, իսկ երկու հարյուր մարդ այնտեղ՝ ապրանքների մոտ, մնաց» (Ա Թագ 25.13): Նաբաղը և իր աշխատողներից շատերը պետք է մահանային, բայց մի երիտասարդ լսեց այս ամենը և գնաց ու պատմեց Աբիգիային (Ա Թագ  25.14): Իսկ Աբիգիան՝ Նաբաղի կինը, «անմիջապես երկու հարյուր հաց ու երկու տիկ գինի և հինգ եփած ոչխար, ու հինգ գրիվ աղանձ, հարյուր ողկույզ չամիչ ու երկու հարյուր շարոց թուզ վերցրեց ու դրանք ավանակների վրա բարձեց» (Ա Թագ. 25.18), և «Դավթին տեսնելուն պես՝ անմիջապես իջավ էշից և Դավթի առաջ երեսնիվայր ընկնելով՝ մինչև գետին խոնարհվեց» (Ա Թագ. 25.23), և ասաց. «Աղաչում եմ, ներիր քո աղախնու հանցանքը, քանի որ Տերն իմ տիրոջ համար անպայման հաստատուն տուն է շինելու, որովհետև իմ տերը Տիրոջ պատերազմներում կռվեց, ու քո օրերում քո վրա որևէ չարություն չգտնվեց» (Ա Թագ. 25.28): Եվ Դավիթն այսպես պատասխանեց. «Օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ինձ ընդառաջ ուղարկեց: Ու քո խոհեմությունը թող օրհնյալ լինի, և դու էլ օրհնյալ լինես, որ ինձ այսօր արյուն թափելուց ու իմ ձեռքով իմ վրեժը լուծելուց հետ պահեցիր» (Ա Թագ. 25.32-33): Աբիգիան փրկեց շատերի կյանքը, այդ թվում՝ իր անշնորհակալ ամուսնու` չմտածելով իր մասին, այլ միայն՝ Աստծո (Ա Թագ 25.28):

Իհարկե, Աստվածաշնչում շատ կան աստվածապաշտ կանայք, բայց ես ինձ համար անռանձնացրեցի այս երեքին ։ Առակաց 31-րդ գլուխը մեզ տալիս է աստվածապաշտ կնոջ օրինակը: Ես չգիտեմ մի կնոջ, որ անում է այդ բոլորը, բայց ես գիտեմ շատերին, որոնք մոտենում են այդ օրինակին, ինչպես իմ սիրելի կինը:

Հեղինակ Ջեք Վելմեն
Աղբյուր` faithinthenews.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.