Եկեք մի պահ հայացք նետենք մեզ շրջապատող աշխարհին: Երբևէ նկատե՞լ եք, թեինչպիսի կարգ ու կանոնով և որքան մանրակրկիտ  ձևով է աշխատանք տարված բոլոր ստեղծագործությունների վրա: Նայենք աստղերին: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տարբեր սարքավորումների օգնությամբ կարող ենք հստակ տեսնել և ուսումնասիրել նրանց, այս մասին, իհարկե, երազել են շատ ու շատ սերունդներ: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ գույնը, դիրքը, ուղղությունը:

Եվ հիմա նայենք, թե ինչ է ասում Աստված. «Ես գիտեմ աստղերի թիվը, նրանց բոլորին իրենց անուններով եմ կոչում» (Սաղմ․ 147.4)։ Նայենք դաշտի ծաղիկներին: Շատ ծաղիկներ ունեն յուրահատուկ սիմետրիա (համաչափություն): Նրանց դիզայնն ու գեղեցկությունը հատուկ տրամաբանությամբ է կազմված, որպեսզի հաճելի լինի աչքին: Այս ամենը վկայում է այն մասին, որ նրանք Ստեղծող ունեն:

Նայենք ամենադատարկ, անբերրի վայրին՝ անապատին: Այնտեղ շատ ծաղիկներ չկան,և այնտեղ եղած կյանքն էլ հեռու և թաքնված է մեր տեսադաշտից: Եվ այս ամենի հետ մեկտեղ այն ունի տարօրինակ գեղեցկություն, որը գրավում է շատերին և նորից վկայում,որ կա Մեկը, Ով ստեղծել է այն: Մեր Աստված կարգ ու կանոնի և գեղեցկության Աստված է: Ստեղծագործության ամեն հատվածում մենք տեսնում ենք Աստծո մեծությունն ու փառքը:  Մենք տեսնում ենք կրեատիվություն և կապ մեզ շրջապատող բնության, կենդանական աշխարհի մեջ: Աստծո ստեղծած շքեղությունը զարմանալի է, և Նա արժան է փառքի և գովասանքի:

Իմաստության գեղեցկությունը

Շատ անգամներ մենք կարող ենք ժամանակ հատկացնել տեսնելու, վայելելու և խորհելու  աշխարհի ֆիզիկական գեղեցկությունը, բայց միևնույն դեպքում միշտ չէ, որ  կապ ենք տեսնում գեղեցկության և իմաստության միջև: Սաղմոս 147.11-րդ խոսքում մենք կարող ենք տեսնել այդ կապը: Մենք գիտենք, որ 147-րդ սաղմոսում նկարագրվում է բնության կարգ ու կանոնը, ևայս գլխի միջնամասում Աստված ասում է, որ հավանում է Իրենից ակնածողներին, երկյուղ ունեցողներին։ Իսկ Առակաց 9.10-րդ  խոսքում մենք տեսնում ենք, որ Տիրոջ երկյուղը իմաստության սկիզբն է: Այսպիսով՝ Սաղմոս 147-ը կապում է իմաստությունը ստեղծված գեղեցկության, կարգ ու կանոնի հետ:

Հարց է առաջանում, թե ինչպես հասկանալ այդ կապը գեղեցկության և իմաստության միջև: Եկեք կարդանք Առակաց 9.1-6-րդ խոսքերը՝ իմաստունների հրավերը՝ ուղղված անմիտներին: Նա շինում է իր տունը,  կերակուր պատրաստում, սեղան գցում: Նա կարգ ու կանոնի և գեղեցկության պատկերն է արտացոլում՝ պատրաստելով ամեն բան նրանց համար, ովքեր թողնում են հիմարությունը և Իրեն դառնում:

Եբրայերենում «իմաստություն» բառը նաև նշանակում է «կարողություն»: Այսպիսով՝եթե նայենք այս օրինակին և  անձնավորենք Իմաստությունը, ապա կտեսնենք, որ մեր կյանքն էլ պետք է արտացոլի այդ կարգ ու կանոնը: Ճշմարիտ իմաստությունը կարգի է բերում մեր կյանքերը՝ ցույց տալով, որ մեր կյանքը Աստծո իշխանության տակ է:  Մեր կյանքերը դառնում են գեղեցկության գործեր, ինչպես ամբողջ ստեղծագործությունը՝ իր ձևավորմամբ:

Երախտագիտության իմաստությունը

Եվ նույնիսկ երբ մենք տեսնում ենք իմաստության և գեղեցկության միջև եղած կապը, մենք կրկին կարիք ունենք ուսուցանվելու և վերակրթվելու, որպեսզի շնորհակալություն հայտնենք Աստծուն: Ահա հենց այստեղ է սկսում գործել Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին մեր մեջ բացահայտում է մի նոր կյանք, որը մենք ունենք Քրիստոսում: Նրա ներկայությունը փոխում է մեր կյանքը, նոր որակ տալիս մեզ, որով մենք դառնում ենք Աստծուն և արտացոլում Նրա գեղեցկությունը աշխարհի մեջ:

Մենք էլ մյուս ստեղծագործությունների նման սկսում ենք հռչակել Աստծո փառքը: Երբ մենք վստահում ենք Աստծուն,  մեր միտքը, կամքը, հույզերը, որոշումները, պատկերացումները և գործողությունները բերում ենք Աստծուն։ Մենք վերածնվում ենք, դառնում նորը։ Իմաստությունը օգնում է մեզ ապրել նոր կյանք: Սրա շնորհիվ մենք սկսում ենք ամեն բանի համար ամեն ժամանակ շնորհակալություն հայտնել Աստծուն (տե՛ս Եփ. 5.20)։

Եկեք գոհանանք և շնորհակալություն հայտնենք Աստծուն ոչ միայն այս պահին, այլև տարվա մյուս բոլոր օրերին ու պահերին, քանզի երախտագիտությունը բխում է իմաստությունից, այն ստեղծում է գեղեցկություն մեր շուրջը, որը արտացոլում է Աստծո բարությունը:

Հեղինակ՝ Կեն Բոա
Աղբյուրը՝ cbn.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.