Արքան դեռ գործում է
«Մեծապէս ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակիր, ով Երուսաղէմի աղջիկ, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մոտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած, այսինքն էշի ձագի՝ յաւանակի վերայ»:
Այս բառերը կյանքի կոչվեցին Ռաբբիի կողմից, երբ իր շփոթված աշակերտները պետք է իրագործեին Նրա «անհասկանալի» խնդրանքը: Հիսուսը՝ նրանց Ուսուցիչը, խնդրեց իրենց գնալ ավանակ բերելու, որպեսզի նա կարողանա փառավոր կերպով մտնել Երուսաղեմ: Ես կարծում եմ, որ ոմանք, միգուցե, մտածել են, թե նա ինչ-որ բան է ծրագրում, կամ գուցե դա ծուղակ է, որից նա դուրս կգար առեղծվածային այն հնարով, որը կապացուցեր՝ Նա հաղթանակած Արքան է: Արդյո՞ք սա այն պահն էր, երբ նա պիտի ամոթով թողներ տեղի կայսրությանը և ցույց տար Իր ողջ ընդունակությունը՝ բարձրաձայնելով գալիք Թագավորության մասին:
Բազմաթիվ երազանքների և մասնատված հավատարմության գերբնակեցված քաղաքը՝ Երուսաղեմն, այժմ կենդանացել էր տոնակախմբություններով: Դա Զատիկն էր, և նրա Գառը հեռվից հետևում էր ընթացքին: Նա հետևում էր քաղաքին այնպես, կարծես հետևում էր ճանապարհի վերջում գտնվող Իր սիրեցյալին, որի համար Նա ոչինչ չէր խնայելու, անգամ իմանալով, որ Իր՝ այդ տեսակ նվիրումը փոխադարձ չի լինելու: Քաղաքի վերնախավը փորձում էր հասկանալ, թե Ով է Նա. նրանք լուռ հետևում էին Նրան իրենց աչքերով ու ծալված ձեռքերով, որոնցով արդեն «կշռել» էին Նրա արժեքը:
Բայց հասարակության մի մասի համար Նա արդեն իսկ բացահայտվել էր՝ որպես Փրկիչ: Ճիշտ այնպես, երբ նա, Իր լույս աշխարհ գալով, ցույց տվեց, որ Արքայական բարձրագույն ցեղի ներկայացուցիչն է՝ դարձած հասարակության ամենափոքրը:
Նա բացահայտեց իրեն հովիվներին, գյուղացիներ Մարիամին և Հովսեփին, Սիմեոն մարգարեին և Աննա մարգարեուհուն: Իր ամբողջ կյանքի ընթացքում այնպիսի հասարակ անձինք, ինչպիսիք էին՝ շնացողները, հարկավճարները և թափառաշրջիկները, տեսան Աստծուն իրենց հետ զրուցելիս, իրենց հետ սեղան նստելիս. նրանք միաբանվել էին Նրա հետ: Եվ այնտեղ՝ քաղաքի ծայրամասում, նրանք հանկարծ նշմարեցին Նրան: Եվ նրանք արեցին այն, ինչն ընդունված էր իրենց մշակույթում անել, երբ թագավորը դուրս էր գալիս փողոց՝ նրանց տոնի առիթով շնորհավորելու, նրանք արմավենու ճյուղեր դրեցին Նրա ոտքերի տակ, որպեսզի Նա հաղթանակած եւ փառահեղ անցնի Իր ժողովրդի միջով։
Հեղինակ՝ Լուսանդա Մաշուա
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Սրբագրեց Անուշ Վարդումյանը