«Խնդրիր ինձանից, և ես հեթանոսները քեզ ժառանգություն կտամ, և երկրի ծայրերը՝ քեզ ստացվածք» (Սաղմոս 2.8):

«Բարին ժառանգություն կթողնի որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահված մեղավորի կայքը» (Առակաց 13.22):

«Տունը և ստացվածքը ժառանգություն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տերիցն է» (Առակաց 19.14):

«Մի ժառանգություն, որ սկզբումը շտապելով է ստացվել, նրա վախճանն էլ չի օրհնվի» (Առակաց 20.21):

«Ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգություն չունի Քրիստոսի և Աստծո արքայությունումը» (Եփեսացիս 5.5):

«Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք. այլ ընդ հակառակն օրհնեցեք՝ գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3.9):

«Իսկ թագավորությունը առնելու են Բարձրյալի սուրբերը և ժառանգելու են թագավորությունը մինչև հավիտյանս հավիտենից» (Դանիել 7.18):

«Կամ թէ չգիտէ՞ք որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Մի խաբվեք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, որ արվագետները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, և ոչ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգի»(Ա Կորնթացիս 6.9-10):

«Չար նայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ, և ինչ որ սրանց նման են. որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Գաղատացիս 5.21):

«Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց հիմարները կբարձրանան անարգանքով» (Առակաց 3.35):

«Արդարները բարիք պիտի ժառանգեն» (Առակաց 28.10):

«Երանի հեզերին, որ նրանք կժառանգեն երկիրը» (Մաթևոս 5.5):

«Սպասիր Տիրոջը և պահիր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ՝ որ երկիրը ժառանգես» (Սաղմոս 37.34):

«Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են» (Սաղմոս 119.111):

«Եվ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարյուրապատիկ կառնի և հավիտենական կյանքը կժառանգի» (Մաթևոս 19.29):

«Ով որ հաղթի, ամենը կժառանգի. և ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի» (Հայտնություն 21.7):

«Եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի զավակ եք՝ և խոստմունքի համեմատ ժառանգներ» (Գաղատացիս 3.29):

«Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգությունը» (Սաղմոս 16.5):

«Առատությունների անձրև տեղացիր, ով Աստված. քո ժառանգությունը՝ որ հոգնած էր՝ դու զորացրիր» (Սաղմոս 68.9):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.