3 զորավոր ռազմավարություն՝ ձեր աղոթքի կյանքի վերափոխման համար
Աստված Անձ է, Նա սիրող է, զորավոր է, իմաստուն ու սուրբ, ամենագետ և Նա կոչ է անում մեզ ժամանակ անցկացնել Իր հետ: Աղոթքը արտահայտությունն է փոխհարաբերությունների՝ մեր և Նրա ու Նրա և մեր միջև: Դա վայր է, որտեղ մենք կարող ենք գալ և անձամբ զրուցել Նրա հետ:
Բայց աղոթելը միշտ չէ, որ հեշտ է: Գուցե դուք շեղվում եք: Գուցե ձեզ դժվար է ուրախություն գտնել: Գուցե ձեզ համար ներկա պահին դժվար է ամեն բան բաց թողնել և հանձնել Նրա ձեռքերի մեջ: Լինում են ժամանակներ, երբ դուք չգիտեք՝ ինչ անել և ինչպես սկսել աղոթել:
Եվ ամենահիասքանչն այն է, որ Աստված տալիս է մեզ բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մեզ: Նա կարող է զինել մեզ ամեն ինչի համար, ինչի մեջ կանչում է: Քանի որ աղոթքն այն է, ինչ Նա խնդրում է մեզ անել, մենք գիտենք, որ Նա կտա նաև դրա համար անհրաժեշտ ամեն բան:
«Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով. և սրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար» (Եփեսացիս 6.18):
Ապացուցված է, որ այս երեք զորավոր սկզբունքները՝ ռազմավարությունները, կարող են զորացնել և նորոգել մեր աղոթքի կյանքը՝ չնայած տարբեր դժվարություններին:
- Փառաբանեք Աստծուն
Իմ աղոթքի կյանքում լիովին բացակայում էին փառաբանությունն ու երկրպագությունը: Այո՛, ես գոհանում էի Տիրոջից, բայց գոհությունը նույնը չէ, ինչ երկրպագությունը: Երբ մենք երկրպագում ենք Աստծուն, մենք մտածում ենք Նրա բնավորության մասին և փառաբանում ենք Նրան դրա համար:
Աստծո բնավորության վրա կենտրոնանալը մի քանի բան է անում.
- Ստիպում է մեզ ուշադրությունը շեղել սեփական անձից:
- Օգնում է մեզ հասկանալ, թե ով է Աստված:
- Տալիս է հույս ու խաղաղություն:
- Երբ մենք հասկանում ենք, թե ով է Աստված, մենք իսկապես գտնում ենք ինքներս մեզ:
«Դադարեցեք և ճանաչեցեք, որ ես եմ Աստված. բարձր կլինեմ հեթանոսների մեջ. բարձր կլինեմ երկրի վրա» (Սաղմոս 46.11):
«Քո պարծանքը նա է, և քո Աստվածը նա է, որ քեզ համար այս մեծ և սքանչելի բաներն արեց, որոնք քո աչքերը տեսան» (Բ Օրինաց 10.21):
- Հռչակեք խոսքեր Սուրբ Գրքից
Սա այն ռազմավարությունն է, որը լիովին փոխում է ու խորացնում ձեր աղոթքի կյանքը: Երբ մենք աղոթում ենք Սուրբ Գրքի խոսքերով, մենք աղոթում ենք Աստծո խոսքերով: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ձեր ձեռքի տակ ունենալ ցանկացած ժամանակ, ցանկացած օր և ցանկացած իրավիճակում Աստծո Խոսք: Մտածեք այս մասին, թե ինչ արդյունքի սա կարող է բերել:
Հռչակեք Աստծո Խոսքը ձեր կյանքում և աղոթեք դրանով. սա պարզ սկզբունք է:
Նախ մտորեք այդ խոսքի շուրջ, թե ինչն է այդ խոսքի մեջ յուրահատուկ ձեզ համար: Հետո բարձրաձայն կրկնեք ու նորից կարդացեք: Թող այս խոսքը ձերը դառնա և ձերը դառնալով՝ վերածվի առ Աստված աղոթքի:
Աստծո Խոսքի հռչակումը կարող է օգնել ձեզ՝ լսելու ճշմարտությունը և ներառելու այն ձեր կյանքի մեջ: Աստված զբաղված է ձեր մատակարարմամբ, և ամենազորավոր քայլերից մեկը Նրա Խոսքի շուրջ մտորումն է ու դրա հաստատումը ձեր կյանքում: Ահա թե ինչպես մենք կարող ենք աղոթել խիզախությամբ և վստահությամբ:
«Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը, և հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի» (Եսայի 55.11):
- Աղոթեք աղոթքին տրամադրվող ժամանակի համար
Սա կօգնի կենտրոնանալ ձեր աղոթքի շուրջ: Կպահպանի ձեր միտքը և կտա ժամանակի տնօրինման մեջ իմաստություն ու զանազանություն:
«Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմ. 119.18):
«Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտության մեջ. միացրու իմ սիրտը, որ քո անունիցը վախենա» (Սաղմոս 86.11):