Վիրավոր սիրտը
«Որովհետև ես խեղճ եմ և աղքատ, և իմ սիրտը խոցված է իմ ներսում» (Սաղմ․ 109․22)։
Եթե ձեր սիրտը լցված է ցավով և վիրավորանքով, դա ամենասարսափելին չէ։ Կարևորն այն է, որ այն բժշկվի և շարունակի ապրել։ Հին կտակարանյան ժամանակաշրջանում, եթե քահանան ուներ վերք կամ փոքր արնահոսություն իր մարմնի վրա, ապա նա չէր կարող ծառայություն կատարել։ Կարծում եմ՝ այսօր մենք ունենք շատ «վիրավոր» բուժակներ, ովքեր փորձում են բուժել մյուսներին, մինչդեռ՝ հենց իրենք ունեն անցյալի արյունահոսող վերքեր։ Նման մարդիկ դեռ տառապում են ցավից և արյան կորստից։
Ուրեմն՝ ի՞նչ է նշանակում, նրանց թույլ չտա՞լ ծառայել։ Ամենևին էլ ոչ. դա չէ խնդիրը, բայց հարկ է նշել, որ այդ մարդիկ բուժման կարիք ունեն։ Հիսուսն ասաց, որ կույրը չի կարող կույրին առաջնորդել, հակառակ դեպքում՝ երկուսն էլ փոսը կընկնեն։ Ի՞նչ իմաստ ունի մարդկանց սովորեցնել ներել, եթե մենք ինքներս էլ վիրավորված ենք դեռ։ Ինչպե՞ս կարելի է մյուսներին սովորեցնել գտնել հոգևոր բժշկություն, եթե մեր հոգիներն իրենք էլ տանջվում են։
Նախ անհրաժեշտ է, որ առաջնահերթ մենք ձեռք բերենք այն ամենն, ինչ պատրաստվում ենք սովորեցնել մյուսներին։ Աստծուն պետք չեն հիվանդ «բուժակներ»։ Նա ցանկանում է, որ առաջինը մենք բուժվենք, և հետո բուժենք ուրիշներին։
Աստված դիմում է նրանց օգնությանը, ովքեր ժամանակին վիրավորվել են, քանի որ վերջիններս լավ կհասկանան վիրավորվածներին։ Եթե մենք դեռ զգում ենք անցյալի ցավը, եթե մեր վերքերը դեռ արյունահոսում են, ապա մենք ի վիճակի չենք լինի բուժել ուրիշների վերքերը։ Թող Աստված բժշկի ձեզ, որպեսզի ապա՝ ձեր օգնությամբ օգնի բժշկել նաև մյուսներին։
Ջոյս Մայեր
Թարգմանեց Քրիստինե Աթոյանը