Ինչու՞ ենք մենք մարդկանց օգնում։ Մենք տալիս ենք ստանալու համար, թե՞ դա անելով՝ մենք հաճույք ենք ստանում։ Իմ կյանքում եղել են դեպքեր, որ այդ ամենն արել եմ՝ նույնն ակնկալելով դիմացինից, նաև եղել է հակառակը։ Կյանքը մեզ շատ բան կարող է ուսուցանել։

Համամիտ եմ, որ շատ հաճելի էլսելմարդկանցից «շնորհակալություն» բառը մեր արած լավ արարքների համար։ Ես որոշեցի, որ պետք է աշխատեմ իմ վրա, որ ամեն բան անեմ առանց ակնկալիքի։

Մենք պետք է ազատ լինենք մարդկանց բարիք անելիս։

Կցանկանամ ձեզ հետ կիսվել մի քանի կետերով, թե ինչպես բարիք անենք մարդկանց առանց ակնկալիքի։

1) Տալ ամբողջ սրտով

Մենք պետք է կարողանանք սիրել և ամենինչսկսվում է սիրուց։ Երբ մենք ամեն բան անում ենք ամբողջ սրտով և սիրուց դրդված, մենք ավելին կարող ենք անել։ Հիշե՛ք, որ դիմացինին օրհնելը, բխում է սիրուց, որովհետև ամբողջ սրտով բարիք անելիս մենք չենք մտածում որևէ ակնկալիքի մասին, քանի որ մեր սիրտը լի է բավարարվածությամբ։

2) Բարիք անելով՝ մենք հավատում ենք առատաձեռն լինելուն

Առատձեռն լինել՝ նշանակում է, որ լավ հատկանիշներով ենք լցված։

Ինչ ցանենք, դա էլ կհնձենք։

Երբ մարդկանց օգնում ենք գումարով, հագուստով, նվերներով և այլ իրերով, մենք կարող ենք ապրել ուրախ և բավարարված կյանքով։ Ամեն մարդ բարիք է անում իր կարողության չափով։ Մի դադարեք բարիք գործելուց։

3) Բարիք անելիս գիտակցենք, թե որքան ավելի լավը կարող ենք դարձնել դիմացինի կյանքը

Կարծում եմ՝ բոլորս էլ ուզում ենք ունենալ շքեղ ու հիասքանչ կյանք։ Երբ մենք պարզ կերպով ենք բարիք գործում, մեզ երջանիկ ենք զգում, որովհետև երջանկացնում ենք այլ մարդկանց։ Մենք կարող ենք օգնել մարդկանց նյութապես, բայց երբեմն մարդիկ կարիք են ունենում սիրո, հոգատարության։ Նրանք ուզում են, որ իրենց հետ ժամանակ անցկացնենք։ Ինչու՞ ենք օգնում մարդկանց, որովհետև ուզում ենք, որ ինչ-որ մեկի կյանքն էլ դառնա էլ ավելի լավը։ Սա անելիս աշխարհը մեր շուրջն ենք հավաքում, որտեղ բոլորը կարող են լինեն սիրված և ընդունված։

4) Բարիք անենք անգամ նրանց, ովքեր ըստ մեզ արժանի չեն

Կյանքում հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր մեզ ուզում են տանել սխալ ուղությամբ։ Հաճախ լինում են դեպքեր, որ մենք խզում ենք մեր փոխհարաբերությունը նրանց հետ։ Չենք ուզում որևէ կապ ունենալ նրանց հետ։

Կարծում եմ, որ ժամանակն է նրանցից որևէ մեկին բարիք անել։

Լավագույն միջոցն այս ծուղակից դուրս գալու՝ նրանց օգնության ձեռք մեկնելն է։ Համաձայն եմ, որ հեշտ չէ, բայց հավատացեք հնարավոր է։ Երբ դա անում ենք, մերսրտին ասում ենք, որ մենք չարությամբ  չենք լցված, այլ՝ սիրով։ Չպետք է տեղ տանք վատ մտքերին։ Սրանով ցույց ենք տալիս, որ ներում ենք իրենց։ Այո՛, մարդիկ գուցե արժանի չեն, բայց մենք դա անում ենք ազատ լինելու համար և դա անմիջապես օգնում է մեզ ազատվել բարկությունից և դառնությունից։

5) Հավատացե՛ք, որ ձեր արած լավ գործերը մի օր ետ են վերադառնալու ձեզ

Երբ սպասում ենք, որ ում օգնել ենք, իրենք էլ մեզ կօգնեն, դա ցույց է տալիս, որ մենք նեղ մտածողություն ունենք։ Բարիք անելիս մենք լցվում ենք ուրախությամբ և սիրով։

Կցանկանամ քաջալերել ձեզ, որ շարունակեք հաճախակի բարիքանել։ Քանի որ ձեր միջի ուրախությունն ավելին արժե։

Հեղինակ՝ Ալանա Փալմ
Աղբյուրը՝ medium.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.