«Քու սերնդեդ Մողոքի համար կրակէ անցնել մի՛ թողուր և քու Աստուծոյդ անունը մի՛ պղծեր։ Ես եմ Տերը» (Ղևտ.18.21)։

«… Իսրայելի որդիներեն և Իսրայելի մեջ պանդխտացող օտարականներեն ով որ իր զավակներեն մեկը Մողոքին տայ, անշուշտ պէտք է մեռցուի… Ես այն մարդուն դեմ պիտի ըլլամ ու զանիկա իր ժողովրդին մէջէն կորսնցնեմ…» (Ղևտ.20.2-5)։

Ինչպես բացատրում է Սուրբ Գրոց բառարանը, Մողոքը գարշելի հեթանոսական կուռք է, որին երկրպագում էին ամորհացիները` որպես իրենց գերագույն աստվածության կամ արքայի: Այստեղից էլ ծագել է նրա անունը (բնագրում` Մոլեխ, համապատասխանում է եբր. «մելեխ» բառին, որը նշանակում է «արքա»)։

Թեև Աստված մահվան սպառնալիքով արգելել էր երեխաներին զոհաբերելը, սակայն Աստծո ժողովուրդը, այնուամենայնիվ, շարունակում էր պաշտամունք մատուցել Մողոքին։ Մողոքը հսկայական քարե արձան էր` ցլի մեծ գլխով և առաջ պարզված պղնձե շիկացած մարդկային ձեռքերով (շիկանում էր ներսում այրվող կրակից)։

Թեկուզ մի ակնթարթ պատկերացրեք այդ չարագուշակ, սարսափելի իրադարձության վայրագ տեսարանը, որը տեղի էր ունենում Ենովմի որդիին ձորին մեջ (Երեմ. 7.31)՝ հսկայական կուռք, որի ներսում կրակ է վառվում, և այդ մարմնացյալ հրեշին զոհաբերվող երեխաների աղաղակ։ Ողջ-ողջ այրվող երեխաների տագնապալի, հուսահատ ճիչերը խլանում էին աղմկոտ երաժշտության մեջ։

Գարշելի հեթանոսական ծեսը ժամանակ առ ժամանակ հարություն էր առնում Իսրայելի ժողովրդի մեջ, թեև Տերը խստորեն զգուշացրել էր, որ դա չկատարեն՝ սպառնալով այդ պղծությունն անողին կործանել և անիծել։

Մեր օրերում մարդիկ այդպիսի դաժանության նույնիսկ հիշատակումից փշաքաղվում են։ Մենք դատապարտում ենք անցյալը, բայց ներկայումս այդ մեղքը բազմացել է և տարածվել, օրինական տեսք է ընդունել։ Միայն թե այժմ չեն լսվում երեխաների ճիչերը. Մողոքը երեխաներին անաղմուկ է կուլ տալիս։ Հիվանդանոցային սենյակներում մայրերը կրթված բուժանձնակազմի և ժամանակակից բուժսարքավորումների օգնությամբ անգթորեն իրենց գրկից պոկում են իրենց անպաշտպան, փոքր, բայց արդեն կյանք ունեցող և ապրել ցանկացող երեխաներին։

Աստված երեխաներին կյանք է տվել, և երեխան պետք է ապրի, բայց Մողոքը պահանջում է՝ Տո՛ւր, և մայրերը, ի հեճուկս նրա՝ սատանայի, տալիս են։

Մեծ մեղքը՝ արհեստական վիժեցումը (աբորտ), որպես անեծք հանգչում է երկրի բնակիչների վրա, և մեծ հատուցում է լինելու անմեղ սպանվածների համար։ Բայց նրանք, ովքեր գիտակցել են դա, դեռ ունեն կյանք Արարողի առջև զղջալու հնարավորություն, և Հիսուս Քրիստոսի Արյունը կլվանա այդ մեղքը նրանց հոգու վրայից։ Քանի դեռ կենդանի եք, շտապե՛ք զղջալ և ապաշխարել։

Մողոքը նվաճել է ոչ միայն այս աշխարհը, այլև երբեմն ներխուժում է քրիստոնյա ընտանիքներ։ Նա չի կարող խլել մեր երեխաների մարմինները, բայց փորձում է խոնարհեցնել մեզ, որ մենք իրեն զոհաբերենք մեր երեխաների հոգիները։ Այսօր շատ ծնողներ ընտանիքի շրջանակներում երեխաների հոգիները երկնային հացով սնելու փոխարեն թույլ են տալիս, որ երեխաները հեռուստացույցի միջոցով խմեն այս աշխարհի մեղքի ու պղծության թույնը։

Կարո՞ղ են արդյոք մանկական հոգիները մնալ առողջ։ Մեղքի թույնը ախտահարում է երեխաների հոգիները, տուժում է նաև մարմինը՝ թույլ տեսողություն, խախտվում են նյարդերը, քիչ շարժունակ մկանները թուլանում են, և գլխացավն ու հյուծվածությունն ուժեղանում է։

Դժոխքից եկող այդ ծրագրերը քրիստոնյաների տները լցնում են ճիչով, կռիվներով, պայթյուններով ու սպանություններով, պղծությամբ ու բռնությամբ, ինչպես նաև դիվական շեղում ունեցող մուլտերով։ Եվ մանկական հոգիները սնվում են սուպերմենների ու բեթմենների, ուրվականների, կախարդների և մոգերի «հերոսությամբ» ու արկածներով։

Անցնում են տարիներ, ծերացած ծնողներն Աստծո առջև լաց են լինում իրենց երեխաների հոգիների համար, բայց հաճախ երեխաներն արդեն չեն կարող կատարել ճիշտ ընտրություն և սկսել քրիստոնեական կյանք։ Ուստի, քանի դեռ երեխաները փոքր են, մաքրե՛նք մեր տները դիվական բռնությունից, չխոնարհվենք Մողոքին, և Աստծո օրհնությունը կլինի մեզ և մեր երեխաների հետ մինչև հազար սերունդ։

Աղբյուրը՝ armenianahq.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.