Աստված Հայր է․․․
- «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» /Սաղմոս 27․10/։
- «Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը» /Սաղմոս 68․5/։
- «Նա դէպի ինձ կ’կանչէ, Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ» /Սաղմոս 89․26/։
- «Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին» /Սաղմոս 103․13/։
- «Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է» /Առակաց 3․12/։
- «Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ Աբրահամը մեզ չ’գիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. Դու ես մեր Հայրը, ով Տէր, վաղուց ’ի վեր քո անունը մեր Փրկիչ է»/Եսայիա 63․16/։
- «Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս»/Եսայիա 64․8/։
- «Ահա այսուհետեւ դու ինձ կանչելու ես՝ Ով հայրս, դու ես իմ երիտասարդութեան մտերիմը» /Երեմիա 3․4/։
- «Տղան իր հօրը կ’մեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. Եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը, ասում է ձեզ Զօրաց Տէրը, ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում էք թէ Ի՞նչով ենք անարգում քո անունը» /Մաղաքիա 1․6/։
- «Մի՞թէ մեր ամենքի հայրը մէկը չէ. մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. Ի՞նչու համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը. Որ քանդէ մեր հայրերի ուխտը»/Մաղաքիա 2․10/։
- «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» /Մատթեոս 5․48/։
- «Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ» /Մատթեոս 6․4/։
- «Արդ նորանց մի նմանիք. Որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ։ Արդ դուք այսպէս աղօթք արէք» /Մատթեոս 6․8/։
- «Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ։ Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր հանցանքները» /Մատթեոս 6․ 14-15/։