«Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։ Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում» (Հոբ14.2):

«(Մարդը) Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. Իրիկունը կտրվում է եւ չորանում» (Սաղմոս 90.6):

«Մարդիս օրերը խոտի նման են. ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է» (Սաղմոս 103.15):

«Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 92.7):

«...Ամեն մարմին խոտ է, եւ նորա բոլոր վայելչութիւնը դաշտի ծաղկին պէս» (Եսայիա 40.6).

«Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութիւնովը։ 10 Եւ հարուստն իր խոնարհութիւնովը. Որովհետեւ խոտի ծաղկի նման կ’անցնի։ 11 Վասնզի արեգակը ծագեց իր սաստիկ տաքութիւնովը եւ խոտը չորացրեց, եւ նորա ծաղիկը թափուեցաւ, եւ նորա երեսի գեղեցկութիւնը կորաւ. Այնպէս էլ հարուստն իր ճանապարհներումը կ’թոռոմի» (Հակոբոս 1.9-11):

«Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ 25 Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ» (Ա Պետրոս. 1.24-25):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.