Առողջ ապրելակերպի աստվածաշնչյան սկզունքներից են՝

  • «Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա կ’օրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կ’դարձնեմ» /Ելից 23․25/
  • «Օրհնեցէք Տիրոջը.․․ Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը» /Սաղմոս 147․1, 3/։
  • «Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կ’չորացնէ» /Առակաց 17․22/։
  • «Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին»/Առակաց 16․24/։
  • «Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր,  վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։ Սա առողջութիւն կ’լինի քո մարմնի համար, եւ  պարարտութիւն՝ քո ոսկորներին» /Առակաց 3․7-8/։
  • «Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է։ Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» /Ա Տիմ․ 4․8,16/;
  • «Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է» /Ժողովող 11․10/։
  • «Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է» /Առակաց 13․12/։
Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.